Ռուսաստանն արտաքին ուժերին կոչ է արել Դամասկոսի հետ երկխոսություն սկսել
Ռուսաստանն արտաքին բոլոր խաղացողներին, մանավանդ նրանց, որոնք դերակատարություն ունեն Սիրիայում, կոչ է արել Դամասկոսի հետ երկխոսություն սկսել։ Այս մասին, «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք մեկ անգամ չէ, որ ասել ենք՝ Սիրիայում պահպանվող և սրվող ցանկացած խնդիր կարելի է կարգավորել բացառապես Սիրիայի արաբական հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգման հիման վրա»,- ասել է Լավրովը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան