Արմեն Սարգսյանը հանդիպել ավստրիահայ կազմակերպությունների ղեկավարների հետ
Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված՝ Մեծ Բրիտանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանն արտերկրի հայ համայնքներ այցերի շրջանակում փետրվարի 20-ին Վիեննայի Սբ. Հռիփսիմե եկեղեցու սրահում հանդիպում է ունեցել ավստրիահայ կազմակերպությունների ղեկավարների և անհատների հետ:
Արմեն Սարգսյանի մամուլի գրասենյակից հայտնում են, որ հանդիպման սկզբում Արմեն Սարգսյանը ներկայացրել է ընտրվելու դեպքում իր հիմնական անելիքներն ու Հայաստանի զարգացման վերաբերյալ իր տեսլականը։ Նա խոսել է նաև Հայաստանի ու համահայկական խնդիրների մասին, առաջարկել միասնական լուծումներ փնտրելու համար խրախուսել համահայկական երկխոսությունը:
Արմեն Սարգսյանի ներածական խոսքին հաջորդել է համայնքային կառույցների ղեկավարների և անհատների հետ անկեղծ զրույցը, որի ժամանակ հնչել են ավստրիահայերի հարցերն ու կարծիքները կապված Հայաստանի քաղաքական, սոցիալ-տնտեսական, մշակութային ու կրթական խնդիրների, ինչպես նաև Հայաստան-Սփյուռք փոխհարաբերությունների մասին:
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Սարգսյանը հանդիպել է Բելգիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
- Եթե Արմեն Սարգսյանը դառնա Հայաստանի նախագահ, մեր երկիրը դրանից շատ կշահի. Լևոն Մկրտչյան
- Կարեն Կարապետյանը հանդիպել է ՀՀԿ-ի կողմից նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանի հետ
- Արմեն Սարգսյանը ընդունել է ՀՀ նախագահի թեկնածու դառնալու առաջարկը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան