Բակո Սահակյանը ոստիկանության աշխատանքը գնահատել է բավարար
Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր մասնակցել է Արցախի Հանրապետության ոստիկանության 2017 թվականի գործունեության արդյունքների ամփոփման կոլեգիայի նիստին:
Նախագահը հաշվետու ժամանակահատվածում ոստիկանության աշխատանքը, ընդհանուր առմամբ, գնահատել է բավարար:
ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ Բակո Սահակյանը նշել է, որ 2018 թվականին օպերատիվ ծառայողական գործունեություն իրականացնելու ընթացքում ոստիկանությունից ևս պահանջվելու է ամենօրյա քրտնաջան աշխատանք:
«Հանցավորության դեմ տարվող պայքարում անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել օպերատիվ հնարավորությունների ընդլայնման և պրոֆիլակտիկ աշխատանքների ուժեղացման վրա՝ նախնական փուլում հանցագործությունների կանխարգելման ու չեզոքացման նպատակով»,- իր ելույթում ընդգծել է երկրի ղեկավարը, համոզմունք հայտնելով, որ ոստիկանության ղեկավարությունը և ողջ անձնակազմը պատրաստակամ են լուծելու իրենց առջև դրված խնդիրները, ինչի համար համակարգում առկա է համապատասխան ներուժ:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են