Ֆրանսիայի ԱԳՆ-ն արձագանքել է «Երևանը վերադարձնելու» Ալիևի հայտարարությանը
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ «Երևանը վերադարձնելու» հայտարարությանը։ Այս մասին տեղեկանում ենք Ֆրանսիայի ԱԳՆ կայքից, որտեղ տեղադրված է այս կապակցությամբ հարց ու պատասխան։
Փետրվարի 8-ին Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից իր կուսակցության ժողովի ժամանակ կրկին հայտարարել էր, թե «Երևանն ու Զանգեզուրը մեր պատմական տարածքներն են» ու «մենք՝ ադրբեջանցիներս, պետք է վերադառնանք այդ պատմական հողեր», «սա մեր քաղաքական ու ռազմավարական նպատակն է, որին մենք պետք է աստիճանաբար մոտենանք»։ Հարց է ուղղվել, թե ինչպիսին է Ֆրանսիայի դիրքորոշումն այս դիտողությունների վերաբերյալ, որոնք ոչ միայն հակասում են Մինսկի խմբի սկզբունքներին, այլ նաև վտանգում են Հայաստանի գոյությանը։
Ի պատասխան Ֆրանսիայի ԱԳՆ-ն նշել է, որ Ֆրանսիան լիովին հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հակամատության կարգավորման բանակցային լուծմանը։
«Հակամարտության կողմերին կոչ ենք անում բարեխղճորեն աշխատել այս ուղղությամբ՝ մասնավորապես զերծ մնալ ցանկացած հայտարարություններից կամ գործողություններից, որոնք կարող են սրել լարվածությունը»,-ասվում կայքում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին