Մարտ 1-ի հանցագործությունը բացահայտելու խոստումները մինչ օրս ի կատար ածված չեն. Փաշինյան
«Ելք»- խմբակցությունն Ազգային ժողովին առաջարկում է Մարտի 1-ի և 2-ի իրադարձությունների մասին համապատասխան հայտարարություն ընդունել՝ բացահայտելու և դատապարտելու մեղավորներին: ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովի՝ այսօր կայացած նիստին ժամանակ այս մասին ասաց խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
Նա ընթերցեց 2008 թվականի մարտ 1-ի լույս 2-ի գիշերը հայտնի իրադարձությունների արդյունքում զոհվածների անունները և նշեց, որ մինչև հիմա սպանությունները բացահայտված չեն, զոհվածների հարազատներին փոխհատուցում չի տրվել:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հանցագործությունը բացահայտելու խոստումները մինչ օրս ի կատար ածված չեն: Պատգամավորը նաև շեշտեց. «այսօր էլ Հայաստանում կան քաղբանտարկյալներ՝ Անդրիաս Ղուկասյան, Կարո Եղնուկյան և այլն»:
«Իրավական շապիկի տակ թաքնված է ընդդիմադիրներին հետապնդող և քաղբանտարկյալներ ունեցող մի համակարգ: Ակնհայտ է, որ նախագահական ընտրությունները կեղծված են եղել: Նենգափոխել ընտրությունների արդյունքերը՝ նշանակում է որոշակի իրավիճակ հարկադրել հանրությանը: Մեկ-երկու, հանրությունը պետք է պաշտպանվելու փորձ անի: Երրորդ Հանրապետությունում տեղի ունեցած բոլոր բռնությունները կապված են այս փաստի հետ: Հանրությունը չի կարող հանդուրժել, որ իրեն ինչ-որ բան են պարտադրում»,- ասաց խորհրդարանականը:
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ 2008 թվականի մարտ 1-ից հետո ոստիկանության ողջ ղեկավար կազմը փոխվել է, սակայն դա ոչ թե իշխանությունների բարի կամքի դրսևորում էր, այլ միջազգային հանրության հսկայական ճնշումների հետևանք:
«Ելք» խմբակցության ղեկավարն ասաց. «Մարտի 1-ի իրադարձությունների քննման հետևանքով ստեղծված փաստահավաք խմբի տրամադրության տակ ժամանակին առկա են եղել փաստեր, որոնք կարող էին շղթայաբար բացահայտել մարտիմեկյան իրադարձությունները։ Այս գործը հանգուցալուծում չի ստանում: ՀՀ դատական համակարգը չի ասում՝ ճի՞շտ են արել, որ այս մարդկանց սպանել են»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան