Հասարակություն 15:09 21/02/2018 Հայաստան

Յուրաքանչյուր ադրբեջանահայ փախստական իրավունք ունի հավակնելու միջին հաշվով 110.000 ԱՄՆ դոլարին համարժեք փոխհատուցման. Արման Մելիքյան

Ադրբեջանից հայ փախստականների խնդիրների ուսումնասիրմամբ է զբաղվում «Փախստականները և միջազգային իրավունքը» կազմակերպությունը: ԼՂ արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանը, ով այս կազմակերպության քաղաքական հարցերով խորհրդատուն է, Panorama.am-ի հետ զրույցում անդրադարձավ փախստականների խնդիրներին, նրանց՝  գույքի նկատմամբ սեփականության իրավունքի վերականգնման հիմքերին և մի շարք այլ հարցերի:

- Պարոն Մելիքյան, «Փախստականները և միջազգային իրավունքը» ՀԿ-ն, որի քաղաքական հարցերով խորհրդատուն եք, զբաղվում է ադրբեջանահայ փախստականների խնդիրներով և իրավունքներով: Կխնդրեի խմբավորել՝ ի՞նչ խնդիրների են ամենից հաճախ բախվում նրանք, ի՞նչ իրավունքներ են խախտվում:

- «Փախստականները և միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանցը ոչ թե առանձին ՀԿ է, այլ մոտ մեկ տասնյակ ՀԿ-ների միություն: Այդ միությունը ստեղծվել է 2006 թվականի հունիսին` ադրբեջանահայ փախստականների իրավունքների արդյունավետ պաշտպանությունը գոնե հասարակական մակարդակում ապահովելու նպատակով: Ցանցի գործունեության կարևորագույն ուղղությունն էր հատուկ հարցաթերթիկների միջոցով ադրբեջանահայ փախստականների` Ադրբեջանից բռնի վտարվելու հանգամանքների վերաբերյալ հնարավորինս մանրամասն տեղեկությունների  հավաքագրումն ու ամբարումը, հետագայում դրանց հիման վրա մեր հայրենակիցների կրած  տարաբնույթ կորուստների փոխհատուցումը պահանջելու համար տեղեկատվական բազա ստեղծելու նպատակով: 

- Հասարակական այս կազմակերպությունը տվյալների հավաքագրման լուրջ բազա ունի: Ի՞նչ տվյալներ կան այդ շտեմարանում, ու՞մ են հասանելի դրանք:

- Քանի որ այս տեղեկատվության իրական հասցեատերը` մեր պետական համակարգը, հրաժարվել է ադրբեջանահայ փախստականներին այս հարցում աջակցելու պարտականությունից և, ավելին, վերջին տասը տարիների ընթացքում լրջագույն ջանքերն է գործադրել նրանց դատն ու շահերը մոռացության մատնելու և իրական  քաղաքական օրակարգից ջնջելու համար, այդ հավաքագրված տվյալները որևէ մեկին հասանելի չեն ու կմնան փակի տակ այնքան ժամանակ, մինչև որ Հայաստանի և Արցախի  գործող իշխանությունները կամ իրենք խելքի կգան ու կհասկանան, որ այս հարցում իրենց անգործությունը հանցավոր է, կամ էլ իշխանության ղեկը կանցնի նոր մարդկանց ձեռքը և նրանք  իրենց նախորդների չարածը վերջապես կանեն: Ավելացնեմ միայն, որ ժամանակին այդ հարցաթերթիկների մի քանի խմբաքանակ ուղարկվել է համապատասխան պետական օղակին ու մնացել անտեսված:  

- Դուք նաև տվյալներ ունեք այն մասին, թե ինչ գույք, ինչ սեփականություն է թողել ադրբեջանահայությունը՝ Ադրբեջանի տարածքում: Կարո՞ղ եք մի փոքր մանրամասնել՝ մոտավորապես ի՞նչ ծավալների մասին է խոսքը:

- Մեր ունեցած տվյալների համաձայն յուրաքանչյուր ադրբեջանահայ փախստական իրավունք ունի հավակնելու միջին հաշվով մոտ 110.000 ԱՄՆ դոլարին համարժեք փոխհատուցման, կրած զուտ նյութական ու ֆինանսական ուղղակի վնասների դիմաց ու եթե ելնենք այն բանից, որ Ադրբեջանից բռնի վտարվել է ավելի քան կես միլիոն հայ, ապա միայն այս մասով պահանջվելիք փոխհատուցումը մի քանի տասնյակ միլիարդ դոլարի հարց կարող է լինել: Բայց փոխհատուցման ենթակա տարաբնույթ վնասների ցանկը շատ ավելի ընդգրկուն է:                                                              

- Պահպանվու՞մ է այդ գույքի նկատմամբ իրավունքը կամ կա՞ն բավարար հիմքեր-ապացույցներ այդ իրավունքը վերականգնելու համար:

- Եթե սա դառնա պետական քաղաքականության օրակարգային խնդիր և մեր  համապատասխան իշխանական օղակներն այս հարցում լրջորեն գործելու հետևողականությունն ունենան, ապա ես տեսնում եմ թե ինչ կոնկրետ քայլերի միջոցով, բավական կարճ ժամանակահատվածում` բառացիորեն մեկ-երկու տարվա ընթացքում, մենք կարող ենք փոխհատուցումների հարցում, ինչպես նաև հակամարտության կարգավորման գործընթացում ակնառու առաջընթաց գրանցել:                                                                                           

- Ըստ որոշ տվյալների՝ մոտ կես միլիոն ադրբեջանահայ է լքել Ադրբեջանը, որից չորս հարյուր հազարը սկզբնական շրջանում բնակություն է հաստատել Հայաստանում և Արցախում: Այսօր տվյալներ կա՞ն՝ Հայաստանում և Արցախում քանի՞ փախստական է ապրում:

- Ստույգ տվյալներ ինձ այժմ հայտնի չեն, գիտեմ միայն, որ պետական մակարդակում ահռելի ջանքեր են գործադրվում Հայաստանում ադրբեջանահայ փախստականների թիվն արհեստականորեն նվազեցնելու համար: Բայց դա ևս կապ չունի` մենք աշխատում ենք ադրբեջանահայ փախստականների հետ անկախ այն բանից, թե տվյալ պահին նրանք որտեղ են փաստացի բնակվում` կապ ենք հաստատել աշխարհի տարբեր ծայրերում բնակվող մոտ երեսուն հազար ադրբեջանահայ փախստականների հետ, իսկ իրենց` փոխհատուցում ստանալու իրավունքն անօտարելի է և պահպանվում  է անկախ գտնվելու վայրից:

- Օրեր առաջ ասուլիսի ժամանակ հնչեց տեսակետ, որ Հայաստանը պասիվ է Ադրբեջանից գույքային պահանջներով ՄԻԵԴ դիմումների առումով: Արդյո՞ք իմաստ ունի առանձին դիմումների ներկայացումը ՄԻԵԴ, այն կարո՞ղ է նպաստավոր դեր խաղալ, թե՞ հակառակը՝ կարող վնասել:

- Հայաստանի պետական մարմինների այս հարցով ադրբեջանահայ փախստականների դիմումները ՄԻԵԴ-ին ուղարկելու գործում ստանձնած դերակատարումը մեր  ազգային խայտառակության ամենավառ դրվագներից մեկն է, բայց սա առանձին մի պատմություն է: Կարող միայն մի բան  ասել` նրանք օտարի դատին կամավոր կերպով հանձնեցին մեզ համար բոլոր առումներով առանցքային հանդիսացող ազգային մի խնդիր: Նրանց որդեգրած պահվածքի արդյունքում ՄԻԵԴ-ում դժվար թե երբևէ քննվեն  Բաքվից, Սումգայիթից, Կիրովաբադից, Մինգեչաուրից, Ղազախից և հայաբնակ այլ բնակավայրերից բռնագաղթված մեր հայրենակիցների հայցերը: Այստեղ բոլորովին այլ լուծումներ են անհրաժեշտ ու դրանք կան:

Panorama.am-ը կներկայացնի նաև արձագանք ՀՀ միգրացիոն պետական ծառայությունից:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:42
Քաղաքական մեկնաբան. Փաշինյանը շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը»
«Վարչապետ Փաշինյանն իհարկե շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը», որի հերթական դրսևորումը Լեռնային Ղարաբաղի...
Աղբյուր` Panorama.am
13:38
Անի Քոչար. Այս տարի կյանքս լրիվ կինո էր, ես էլ լրիվ կինոյի աղջիկը
«Այս տարին ինձ համար շատ կորուստների տարի եղավ, թե՛ մարդկային, թե՛ նյութական և թե՛ առողջական: Բայց ի վերջո շատ բան ինձ հաջողվեց փրկել,...
Աղբյուր` Panorama.am
13:26
Անուշ Պողոսյան. Ստելը նորաձև է
Առողջության իրավունք ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի դեկտեմբերի 13-ին Ազգային ժողովում, երբ քննարկվում էր...
Աղբյուր` Panorama.am
13:23
Արտառոց դեպք՝ Երևանում․ դուստրը նկատել է, որ իր հայրիկի գերեզմանի հողաթումբը չկա
 Երևանի բնակիչ Գոհար Սարգսյանն ահազանգել է՝ իր հայրիկի գերեզմանի տարածքի մի մասում կատարված ապօրինի շինարարություն է իրականացվում։...
Աղբյուր` Panorama.am
13:21
Բելառուսի նախագահական ընտրություններում Լուկաշենկոն 7-րդ անգամ գրանցվեց որպես թեկնածու
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գրանցվել է որպես պետության ղեկավարի թեկնածու հաջորդ ընտրություններում, որոնք կկայանան 2025 թվականի...
Աղբյուր` Panorama.am
13:12
Բնապահպաններ. Սև ծովի ափին սատկած դելֆինների կոկորդում արյուն և փրփուր է հայտնաբերվել
Սև ծովի ափին դելֆինների զանգվածային անկում է գրանցվել լցանավերի վթարի պատճառով նավթի արտահոսքից հետո: Երկու դելֆինների դիակները զննելուց հետո...
Աղբյուր` Panorama.am
13:00
«Տրանսգենդերային խելագարությանը» ԱՄՆ-ում վերջ կդրվի. Թրամփ
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 2025 թվականի հունվարին՝ պետության ղեկավարի պաշտոնը ստանձնելու օրը, վերջ կտա...
Աղբյուր` Panorama.am
12:26
Ռադիոնովա. Այս պահին Պետրոսյանը Ռուսաստանի ամենաուժեղ գեղասահորդուհին է
Անցած շաբաթ կայացել է Ռուսաստանի գեղասահքի առաջնությունը։ Այն անցկացվել է Օմսկում։ Կանանց մենասահքի մրցումներում հաղթող է ճանաչվել Ադելիա...
Աղբյուր` Panorama.am
12:23
Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցին վերականգնվում է
Ավարտվել են Վայոց ձորի մարզի Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցու որմնանկարի ամրակայման և վերականգնման աշխատանքները: ԿԳՄՍՆ հասարակայնության հետ...
Աղբյուր` Panorama.am
12:15
Երևանում օդում փոշու քանակությունը նոյեմբերին սահմանային թուլատրելին գերազանցել են 1.8 անգամ, իսկ դեկտեմբերին՝ 3.4 անգամ։ Սիրարփի Հայկազյան
«Համաձայն օդի որակի ինդեքսի, օդի որակի արժեքները բաժանվում են 6  խմբի՝ լավ, չափավոր, անառողջ զգալի խմբերի համար,անառողջ, շատ անառողջ,...
Աղբյուր` Panorama.am
11:56
ԱՄՆ-ում Սուրբ Ծննդյան շոուի ժամանակ դրոնները բախվել են և ընկել մարդկանց վրա
ԱՄՆ-ում Սուրբ Ծննդյան շոուի ժամանակ երկնքում բախվել են մի քանի դրոններ և ընկել մարդկանց բազմության մեջ։ Կան տուժածներ։  Այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
11:34
Պլանային ջրանջատում Արարատի մարզում դեկտեմբերի 24/25-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ...
Աղբյուր` Panorama.am
11:29
Հանցավոր խումբը կեղծ լիազորագրերի օգտագործմամբ Երևանում կատարել է 18 անշարժ գույքի հափշտակություն
Քննչական կոմիտեի հատուկ կարևորության գործերով քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով առերևույթ փաստական տվյալներ են ձեռք...
Աղբյուր` Panorama.am
11:26
Transport.yerevan.am միասնական տոմսային համակարգում քաղաքացին կարող է ընտրել տոմսային փաթեթը
«Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարումներին»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական...
Աղբյուր` Panorama.am
11:24
Գերմանիայում ավելանում են միգրանտների դեմ տրամադրությունները
Գերմանական Մագդեբուրգ քաղաքի կենտրոնում ամանորյա տոնվաճառի փակ կրպակներն են՝ շրջափապատված ոստիկաններով։  Մինչ դատաբժշկական փորձագիտական...
Աղբյուր` Panorama.am
11:23
Հայ արտիստները «Մարդուկ-ջարդուկը» բալետը ներկայացնում են եվրոպացի հանդիսատեսին
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում «Մարդուկ-ջարդուկը» բալետի ցուցադրությունից հետո...
Աղբյուր` Panorama.am
11:08
Մաhաgել է ակնաբուժության պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանը
Կյանքից հեռացել է ակնաբուժության պրոֆեսոր, Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադիր Ալեքսանդր Մալայանը: Լուրը հայտնում են ԵՊԲՀ ռեկտոր...
Աղբյուր` Panorama.am
10:49
Ինձ Նոր տարվա «վատ նվեր արվեց». Ավինյանը՝ իր համար 7 մլն 650 հազ դրամի ավիատոմս գնելու մասին
«Վերջերս ԱՄՆ կատարած այցից հետո տեղեկացա, թե ինչ գնով են ձեռք բերվել ինձ համար նախատեսված տոմսերը։ Անկեղծ ասած, ես ինքս էլ մի փոքր ապշած...
Աղբյուր` Panorama.am
10:47
Որպես անհետ կորած որոնվող 54-ամյա տղամարդը ներկայացել է նախաքննական մարմին
Նոյեմբերի 29-ին հաղորդվել էր 1970 թ. ծնված Կարեն Զալյանի անհետ կորելու մասին: Ոստիկանությունից հայտնում են, որ քրեական ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
10:35
Տասնյակ հազարավոր սերբեր բողոքում են նախագահ Ալեքսանդր Վուչիչի դեմ
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում տասնյակ հազարավոր մարդիկ կիրակի կրկին ցույցի էին դուրս եկել։ Նրանք իրենց վրդովմունքն են հայտնում նոյեմբերի 1-ին...
Աղբյուր` Panorama.am
10:32
Վիտամին D-ի ավելցուկը ավելի վտանգավոր է, քան պակասը. Մանկաբույժ
Վիտամին D-ի հիմնական աղբյուրը ֆոտոբիոսինթեզն է մաշկում` արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ: Առանց արևի ուլտրամանուշակայուն...
Աղբյուր` Panorama.am
10:03
Դեկտեմբերի 23-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքներն աճել են
ՀՀ բանկերում այսօր՝ դեկտեմբերի 23-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 391.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:36
Զուրաբիշվիլին 7 օր ժամանակ է տվել Վրաստանի կառավարությանն ու Իվանիշվիլիին
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բողոքի ցույցի ժամանակ իշխանություններին և անձամբ իշխող «Վրացական...
Աղբյուր` Panorama.am
09:27
Անիի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելությունը՝ 20 մետր
Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 09.00-ի դրությամբ, Սպիտակի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։ Անիի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելությունը՝ 20 մետր։...
Աղբյուր` Panorama.am
09:24
Մինչ ՀՀ իշխանությունն ինքնաարդարացումների և խոստումների շռայլման փուլում է, Ադրբեջանը մասշտաբային վերազինման է. Աբրահամյան
«Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունների ինտենսիվ փոխայցերը տարբեր շարժառիթներ ունեն, սակայն առաջին հերթին ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
09:19
Ճշմարտnւթյnւնը մեկն է՝ Արցախը հանձնել է Նիկnլը իր nւuապարկերի և Արցախի իր արբանյակների օգնությամբ. Մետաքսե Հակոբյան
«Նիկոլն ու իր ուսապարկերը 7 երգ գիտեն 7-ն էլ Արցախի Հանրապետության իրենց կողմից հանձնումը քոչվորներին արցախցիների վրա բարդելու մասին...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր տեղումներ չեն լինի
Երևան քաղաքում դեկտեմբեր 23-ին, 25-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 24-ի գիշերը հնարավոր է թույլ ձյուն Հանրապետության տարածքում...
Աղբյուր` Panorama.am
08:36
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:23
Այս համատեքստում ես գործել եմ մի մեծ սխալ. Փաշինյան
«1994 թվականից ի վեր, այսինքն հրադադարից հետո, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}