Եթե երիտասարդ գիտնականներին Եվրոպան առաջարկում է 3-5 հազար եվրո աշխատավարձ, նա երբեք չի մնա այստեղ աշխատելու. Վարդևան Գրիգորյան
«Երիտասարդ տաղանդավոր գիտականների արտահոսքն ավելի շատ պայմանավորված է իրենց կենսական մակարդակի ապահովմամբ, քան տարիքով գիտնականների՝ իրենց դեմը փակելու հանգամանքով»,- այսօր խորհրդարանում լսումների ժամանակ նման դիտարկում արեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդևան Գրիգորյանը։
«Այդ երիտասարդներին եթե այսօր Եվրոպան առաջարկում է 3-5 հազար եվրո աշխատավարձ, նա երբեք 200 հազար դրամով չի մնալու այստեղ աշխատելու»,- ասաց պատգամավորը։
Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը չհամաձայնվելով պատգամավորի տեսակետի հետ՝ նշեց. «Ես խոսել եմ բնագիտության ուղղությամբ տասնյակ երիտասարդների հետ, որոնցից մի մասը, ցավոք Հայաստանում չէ: Մարդիկ ասում են, որ իրենք ունեն արտերկրից 5000-7000 դոլարի առաջարկներ, բայց եթե իրենց ապահովվի 1000-1500 դոլարի կարգի աշխատանք՝ այնքան, որ կարողանան միջին մակարդակով ընտանիքը պահել, իրենք կմնան այստեղ»։
Նախարարի խոսքով՝ եթե երիտասարդին հնարավորություն տրվի հեռանկար ունենալու, որ 50 տարեկանում կարող է դառնալ լաբորատորիայի վարիչ, կստեղծի իր գիտական խումբը, կթողնի իր ձեռագիրը, կմտնի համալսարան ոչ թե 70-ականների տետրերով կարդալ դասախոսություն, այլ նոր մեթոդներ կներմուծի. «Այս հաճույքների համար մարդը կմնա Հայաստանում, կհրաժարվի բարձր աշխատավարձից: Վստահեցնում եմ ձեզ»։
Հարակից հրապարակումներ`
- «Սա ի՞նչ նվաստացուցիչ վերաբերմունք է գիտնականի նկատմամբ». պատգամավորը՝ նախարարին
- Բուհը չի կարող կառավարվել անկախ, եթե խորհրդի կազմը հաստատելու է վարչապետը. Բախշյան
- «ՀՀ-ում բարձրագույն կրթությունը տարվա ընթացքում այնքան է ֆինանսավորվում, որքան ամերիկյան առաջավոր բուհ-երից մեկի ֆակուլտետը»
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները