Հայոց ցեղասպանության մասին նախագծերը Նիդերլանդների խորհրդարանում քվեարկության կդրվեն փետրվարի 22-ին
Նիդերլանդների խորհրդարանի ստորին պալատում (Tweede Kamer) այս հինգշաբթի (փետրվարի 22) օրը քվեարկության կդրվի Հայոց ցեղասպանության վերաբերյալ շրջանառության մեջ դրված 2 օրինագծերը:
«Էրմենիհաբեր»-ը գրում է, որ «Քրիստոնեական Միություն» կուսակցությունը անդամ Ջոել Ֆորդևինդ ներկայացրած նախագծերից առաջինը ավելի կոնկրետ ձևակերպումներով վերահաստատում է 2004 թվականին Նիդերլանդների խորհրդարանի կողմից ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող որոշումը: 2-րդ նախագիծը նախատեսում է նախարարի մակարդակով Նիդերլանդների մասնակցությունը ամեն տարի ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին անցկացվող միջոցառմանը:
Նշվում է, որ բանաձևերի ընդունման հավանականությունը շատ բարձր է, քանի որ խորհրդարանական 4 կուսակցություններն էլ աջակցում են դրանց:
Օրեր առաջ բանաձևերի վերաբերյալ մամուլում տեղեկություններ հայտնվելուց հետո Թուրքիայի ԱԳՆ էր կանչվել Նիդերլանդների դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան