Եթե այս օրենքը խորհրդարանի մի մասն է պաշտպանելու, ապա ես այն կհամարեմ ժամանակավրեպ. Մելքումյան
«Բարձրագույն կրթության մասին օրենքի շուրջ քաղաքական հիմնական ուժերի ու հասարակության միջև կոնսենսուս պետք է լինի»,- ԱԺ-ում լսումների ժամանակ հայտարարեց ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
«Եթե այս օրենքը խորհրդարանի մի մասն է պաշտպանելու, ապա ես այն կհամարեմ ժամանակավրեպ: Այն բարի նպատակները, որոնք դրված էին սկզբում, տորպեդահարվում են, նահանջ են ապրում և այլն: Քաղաքական կամքի իսպառ բացակայություն է եղել օրենքի մշակման ընթացքում»,- շեշտեց Մելքումյանը:
Նրա խոսքով՝ այսպես է ստացվել, որ կրթական համակարգում փլուզում է գնում և ուզում ենք այդ փլուզումը ձևակերպել որպես ռեֆորմ՝ նոր օրենքի միջոցով. «Այ ախպեր ջան, դա ինքն իրեն քանդվում է, դու ուզում ես ձևակերպես որպես ռեֆորմ, որ փլատակների տակ ինչ որ բաներ չմնան»:
Ինչ վերաբերում է բուհերում կադրերի տարիքային փոփոխություններին՝ Մելքումյանն ասաց. «Ո՞վ է իրավունք տվել երիտասարդ, միջին ու ավագ սերնդին հակադրել իրար։
Մարդը «շկոլա» է ստեղծել, դուք ասում եք 70 տարեկանը լրանա, գնացեք, երիտասարդ է գալիս: Մի հակադրեք, դա ճիշտ լուծում չէ, գտեք ճիշտ լուծումը»։
ԱԺ փոխնախագահը հավելեց, որ իրենք դեմ չեն բուհերում երիտասարդների ակտիվ աշխատանքին, բայց պետք չէ սերունդներին հակադրել։
«Այս տեսքով օրենքին մենք միանշանակ դեմ ենք քվերակելու»,- նշեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Եթե երիտասարդ գիտնականներին Եվրոպան առաջարկում է 3-5 հազար եվրո աշխատավարձ, նա երբեք չի մնա այստեղ աշխատելու. Վարդևան Գրիգորյան
- «Սա ի՞նչ նվաստացուցիչ վերաբերմունք է գիտնականի նկատմամբ». պատգամավորը՝ նախարարին
- Բուհը չի կարող կառավարվել անկախ, եթե խորհրդի կազմը հաստատելու է վարչապետը. Բախշյան
- «ՀՀ-ում բարձրագույն կրթությունը տարվա ընթացքում այնքան է ֆինանսավորվում, որքան ամերիկյան առաջավոր բուհ-երից մեկի ֆակուլտետը»
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները