Այս ի՞նչ աջաբսանդալ եք սարքել. Նաիրա Զոհրաբյան
«Այս նախագծի շուրջ պետք է լինի քաղաքական հանրային կոնսենսու, եթե չեղավ, այս նախագիծն ուղղակիորեն չպիտի թույլ որ քննարկվի և ընդունվի»,- «Բարձրագույն կրթության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Պատգամավորի խոսքով անհասականլի հարցեր կան օրինագծի դրույթների ուժի մեջ մտելու ժամանակահատվածների հետ կապված. «Մի դրույթը ուժի մեջ է մտնելու օրենքի ընդունումից անմիջապես հետո, մեկը երեք տարի հետո, մեկը 2025 թվականին, եթե վստահ չեք ձեր որոշումների, ձեր գրած նախագծի վրա, այս ի՞նչ աջաբսանդալ եք սարքել»։
Ելույթի ընթացքում օրինագծից դուրս Նաիրա Զոհրաբյանը ևս մեկ հարց բարձրացրեց՝ բուհերում արտասահմանյան գրականության դասաժամերը կրճատելու վերաբերյալ:
«Ես կարևորում եմ գրականությունը: Իմ մի խոսքը արտասահմանյան գրականության դասաժամերի վերաբերյալ ինչ-որ պերսոնաժներ փորձեցին խեղաթյուրել: Ես չեմ խոսել բուհի ինքնավարությանը խառնվելուն: Բուհը ինքը պետք է որոշի, թե որ դասաժամն ինչքան լինի: Ես խոսել եմ այն մասին, որ մենք չունենք թարգմանչական որակյալ դպրոց, և դրա համար է թարգմանված գրականությունը հիմնական երրորդ լեզվից։ Այս խնդրի հետ կապված ես խնդրելու եմ հանձնաժողովին հրավիրել հատուկ լսումներ, որպեսզի այն գուսանները, որ այսօր մենք հռչակում ենք հայ պոեզիայի գագաթ, հռչակում ենք նրա համար, որովհետև մենք չգիտենք, թե ով է Ֆոլկները, Ջոյսը, Էլիոթը»,- ասաց պատգամավորը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները