Հասարակություն 15:19 21/02/2018

Բնակարանային հարցը՝ Ադրբեջանից եկած հայ փախստականների օրակարգային խնդիր

Ադրբեջանից եկած հայ փախստականների խնդիրները մեծ մասամբ նման են Հայաստանի այլ կարիքավոր խմբերի խնդիրներին, իրենց տարանջատել հնարավոր չէ: Այս մասին է նշում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը:

Panorama.am-ը դիմեց Միգրացիոն պետական ծառայություն՝ պարզելու՝ այսօր Հայաստանում քանի՞ ադրբեջանահայ փախստական է հաշվառված, ի՞նչ խնդիրներ ունեն նրանք, և պետական ի՞նչ աջակցություն է ցուցաբերվում վերջիններիս: Եգանյանը տեղեկացրեց, որ իբրև կարիքավոր խմբի՝ փախստականներին պետական մակարդակով ցուցաբերվում է այն օժանդակությունը, ինչ կարիքավոր մյուս խմբերին, այն է՝ կրթական, առողջապահական, սոցիալական աջակցություն: Վերջիններիս դեպքում, սակայն, բացի այդ խնդիրներից, խիստ արտահայտված է բնակարանային ապահովության խնդիրը:

Եգանյանի խոսքով՝ Ադրբեջանից Հայաստան եկած փախստականների գերակշիռ մասը, կարելի է ասել՝ բացարձակ մեծամասնությունը վերջին 20 տարիների ընթացքում քաղաքացիություն է ձեռք բերել: «Մոտ 85 000 հոգի ՀՀ քաղաքացիություն է ստացել: Դա իրենց հայեցողությամբ, կամեցողությամբ է պայմանավորված, սակայն կան և այնպիսիք, որ շարունակում են մնալ փախստականի կարգավիճակում՝ երևի մոտ 2000 հոգի»,- ասաց նա:

Ծառայության պետը նշեց՝ ինչպես Հայաստանի բնակչության թվաքանակի առումով է դժվար ասել՝ քանի մարդ է տվյալ պահին այստեղ բնակվում, քանի որ տեղաշարժերը շատ մեծ են, նույնը վերաբերում է նաև փախստականներին: Առավել ևս՝ հաշվի առնելով, որ փախստականները պարտավոր չեն տարածքից դուրս գալիս տեղեկացնել պետական լիազոր մարմնին, որ նա դրա հիման վրա կարողանա թվային պատկերը տալ:

88-92 թթ. ընթացքում, այսինքն՝ այն ժամանակ, երբ գալիս էին, հաշվառվում, Ադրբեջանից բռնագաղթված 361 հազար անձ է հաշվառվել: «Ուզում եմ շեշտել՝ Ադրբեջանից բռնագաղթված անձը կամ որևէ այլ երկրի փախստական երկրից դուրս գալիս պարտավորություն չունի տեղեկացնել լիազոր մարմնին, որ այստեղ հաշվառումից հանվի: Կարող է՝ մեզ մոտ լինեն այն հասցեները, որոնցով հաշվառվել են նրանք, բայց նաև կարող է հետո մի 5-6 անգամ փոփոխված լինեն դրանք: Այստեղ էլ նրանց վրա դրված չէ այդ պարտականությունը, որ հասցեի փոփոխության դեպքում գան, տեղեկացնեն»,- ասաց նա:

Եգանյանը նշեց, որ եթե փախստականները ինչ-ինչ հարցեր են ունենում՝ կապված իրենց հետ, այն ժամանակ, բնականաբար, տեղեկացնում են իրենց նոր հասցեների մասին:

Բնակարանային ապահովման կարիք ունեցողների թիվն, ըստ Եգանյանի, անհամեմատ ավելի մեծ է. 2004 թ. Կառավարությունը ծրագիր հաստատեց, որով խնդիր դրվեց առավել կարիքավորների բնակարանային խնդիրները լուծել: Ծառայության պետի խոսքով՝ մինչ այդ միջազգային կազմակերպությունները զգալի ծրագրեր արել են, մոտ 5 000 ընտանիքների առանձնատուն, քոթեջ կամ բնակարաններ են կառուցվել միջազգային կազմակերպությունների օժանդակությամբ, բայց դա, իհարկե, ամբողջ կարիքը չի բավարարել, ուստի 2004 թ. Կառավարությունը վերոնշյալ ծրագիրն ընդունեց:

Առավել կարիքավորը այն ընտանիքներն էին, որոնք բնակվում էին հանրային նշանակության շենք և շինություններում՝ հանրակացարաններում, դպրոցի շենքերում, գործարանների և այլ մասնաշենքերում և այլուր: Ծրագիրը սկսեց իրականացվել 2005 թ.-ից, յուրաքանչյուր տարի բյուջեում զգալի միջոցներ էին նախատեսում՝ մինչև 5 մլն ԱՄՆ դոլարի հասնող:

Բնակապահովման այս ծրագիրը, սակայն, գործեց մինչև 2009 թ. : «Դրանից հետո ԱԺ կողմից հաստատվող բյուջեում այս կարևորագույն խնդրի լուծման համար գումարներ չեն նախատեսվել, և մինչև հիմա 903 ընտանիքներ անհամբեր սպասում են այն բաղձալի օրվան, երբ որ գումարներ կհատկացվեն, և իրենք կարող են այդ գումարների շնորհիվ հանրակացարանից դուրս գալ, ձեռք բերել նորմալ բնակարաններ»,- ասաց նա: Եգանյանի խոսքով՝ ծրագրի մնացած մասի համար պետք է մոտավորապես 9,5 մլրդ դրամ, երբ դա կլինի, այդ խնդիրն էլ կվերանա առավել կարիքավորների մասով: Նա նշեց, որ իրենք յուրաքանչյուր տարի բյուջետային հայտի մեջ համապատասխան հիմնավորումներով գումար նախատեսում են, բայց ցավոք, 2009-ից հետո այդ կարևոր խնդրի լուծումը բյուջետային հայտակցումներում տեղ չի գտնում:

Միգրացիոն ծառայության պետն անդրադարձավ նաև Ադրբեջանից եկած հայ փախստականների կորցրած գույքի գնահատմանը: Հարցին՝ որքա՞ն գույք է մնացել, արդյո՞ք կան իրավական հիմքեր՝ սեփականության իրավունքի պահանջով ՄԻԵԴ դիմելու համար, նա պատասխանեց, որ փորձագիտական գնահատականներով մոտավորապես 40-50 մլրդ դրամի այդքան գույք և ունեցվածք են թողել մեր հայրենակիցները Ադրբեջանում, սակայն հիմա չարժե դնել, նորից հաշվարկել, թե որքան գույք են կորցրել 30 տարի առաջ:

«ՄԻԵԴ 1000-ից ավել գործ է ներկայացվել, եթե էլի են ուզում ներկայացնել, մեզ մոտ յուրաքանչյուրի արխիվային տվյալներում կան տեղեկություններ, դրանք կտրամադրվեն, և կարող են այդ տեղեկությունները ներկայացնել, դա խնդիր չէ: Մեզ մոտ կան տվյալներ՝ այսինչ ընտանիքը հայտարարագրել է Հայաստան գալիս, թե ինչ է թողել Ադրբեջանում: Այդ տվյալները կտրամադրվեն, բայց խնդիրն այն է՝ ինչպես ներկայացնել, ասենք, ՄԻԵԴ»,- ասաց նա:

Եգանյանը նշեց, որ այստեղ խնդիրը ՄԻԵԴ ներկայացվող հայտերի քանակը չէ. ՄԻԵԴ ներկայացված 1000-ից ավելի գործեր կան, մոտավորապես նույնքան էլ Ադրբեջանն է ներկայացրել, սակայն պետք է հաշվի առնել, որ ՄԻԵԴ-ը ամեն մի գործը առանձին է նայելու, դրանք խմբային գործեր չեն:

Ի դեպ, 2017-ի դեկտեմբերի 12-ին հրապարակվեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ տեղահանված անձանց՝ «Չիրագովն ու այլոք ընդդեմ Հայաստանի» և «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի»  գործերով վճիռները, որոնցով ՄԻԵԴ-ը սահմանել է տրամադրվելիք գումարային փոխհատուցման չափը։
«Չիրագովն ու այլոք ընդդեմ Հայաստանի» գործով 6 անձանց  Հայաստանը 3 ամսվա ընթացքում պետք է վճարի 5000 եվրո յուրաքանչյուրին որպես նյութական և ոչ նյութական վնասի փոխհատուցում, ինչպես նաև 28,642.87 ֆունտ ստեռլինգ՝ դատական ծախսեր։

«Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի»  գործով ՄԻԵԴ-ը վճռել է, որ Ադրբեջանը 3 ամսվա ընթացքում պարտավորվում է վճարել 5000 եվրո որպես նյութական և ոչ նյութական վնասի փոխհատուցում, ինչպես նաև 30 հազար եվրո՝ դատական ծախսերի համար։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:27
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am
10:41
Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց՝ մասնակի. Ռուբեն Մելիքյան
«Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց, բարեբախտաբար, մասնակի»,-Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ոչ մի բացատրություն չկա, թե Էդգար Ղազարյանն ինչ գործ ունի դատարանի դահլիճում. Արտակ Զաքարյան
«Քաղաքական գործընթացների ընդհանուր տրամաբանությւոնը վաղուց խախտված է, և այս իրավիճակում խոսել ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից,...
Աղբյուր` Panorama.am
09:43
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am
20:34
Ֆրանսիայում տեղի է ունեցել ԵՄ-ից և ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով ցույց
Այսօր Փարիզում տեղի է ունեցել Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից Ֆրանսիայի դուրս գալու ցույցը։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։ Ցուցարարները երթով...
Աղբյուր` Panorama.am
20:21
Բռնшճնշnւմներն ակտիվանում են այն ժամանակ, երբ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ. Մալյան
«Բռնաճնշումներն ակտիվանում են միայն այն ժամանակահատվածում, երբ Նիկոլ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ»,-...
Աղբյուր` Panorama.am
19:59
ՔՊ-ական տիկնոջը խորհուրդ կտամ իր քաղաքական պապաների ոճով երկար-բարակ ճամարտակելու փոխարեն ներողություն խնդրել օգնական-եղբոր վարքագծի համար. Ասլանյան
 ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանի եղբայրը՝ Հայկո Պալյանը, ով  «ղարաբաղցի ես, թե հայ?» արտահայտությունն էր արել, իսկ քույրն...
Աղբյուր` Panorama.am
19:46
Ցանկալի է՝ անկախ տարաձայնություններից, ընդդիմադիր ուժերը փորձեն առաջնորդվել Ներսես Շնորհալու բանաձևով. Աշոտյան
«Միասնություն՝ գլխավորում, ազատություն` երկրորդականում, և սեր՝ ամեն ինչում»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}