Սումգայիթի և Բաքվի հայկական ջարդերը սպասում են իրենց լիարժեք գնահատականին. ԱԺ նախագահ
«Պետական մակարդակով կազմակերպված և կատարված հանցագործության արդյունքում դաժանորեն սպանվեցին ու վիրավորվեցին հայազգի հարյուրավոր բնակիչներ, մեր բազմաթիվ հայրենակիցները բռնի տեղահանվեցին և ունեզրկվեցին»,- «Սումգայիթյան ջարդեր: Հայատյացությունը որպես Ադրբեջանի պետական քաղաքականություն» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ իր ելույթի խոսքում ասաց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը։
Նա նկատեց, որ Սումգայիթում, Բաքվում իրականացված ցեղասպանական գործողությունները ադրբեջանական բացահայտ հայատյացության հետևանք էին, որոնք այսօր էլ պատշաճ քաղաքական, իրավական ու բարոյական գնահատականի չեն արժանացել միջազգային հանրության և համապատասխան ատյանների կողմից։
«Սումգայիթում և Բաքվում հայերի նկատմամբ իրականացված վայրենությունների ու ջարդերի վերաբերյալ փաստագրական բազան գուցե ծավալով ավելի քիչ է, քան երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստների գործողությունների մասին փաստերը, սակայն այն հաստատ պակաս ազդեցիկ չէ, մանավանդ, որ ադրբեջանական ֆաշիզմն իր ատելությամբ ու դաժանությամբ գերազանցում է հիտլերյան ֆաշիզմին»,- նշեց Բաբլոյանը։
Նա շեշտեց, որ Սումգայիթի և Բաքվի հայկական ջարդերը սպասում են իրենց լիարժեք գնահատականին, իսկ Ադրբեջանից բռնագաղթված բազմաթիվ հայ փախստականները և նրանց ժառանգները՝ արդար դատին։
ԱԺ նախագահի ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին