Գագիկ Հարությունյանը ներկայացրել է, թե ինչու համաձայնեց աշխատել բարձրագույն դատական խորհրդում
ԱԺ-ն հաջորդ շաբաթ նիստերի ընթացքում կքննարկի բարձրագույն դատական խորհրդի թեկնածուններին: ԱԺ-ում այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը:
«Բացառիկ կարևոր նոր ինստիտուտ է իր դերակատարությամբ, ես դրանից ելնելով համաձայնեցի գնալ այնտեղ աշխատելու»,-ընդգծեց Հարությունյանը:
Նա հույս ունի, որ խորհուրդն արմատական փոփոխություններ կկատարի դատական համակարգում՝ ապահովելու ֆունկցիոնալ, ինստիտուտցիոնալ, սոցիալական ու նյութական անկախությունը, ինչպես նաև կոտրել հանրային, նույնիսկ մտածողությունը, որ սա դատարանների համակարգ չէ, որը սպասարկում է իշխանություններին, այլ սա իշխանություն է, որը պետք է կարողանա հավասարակշռել ու հակակշռել իշխանության մյուս թևերին:
«Դա պետք է արվի այնպես, որ չմիջամտենք արդարադատական պրոցեսին»,-ասաց Հարությունյանը:
Նրա խոսքով, այդ նպատակով Դատական օրենսգրքում շատ հստակ ու մանրամասն սահմանվեցին լիազորությունները:
«Այդ լիազորությունները բավարար են՝ իր գործառույթներն իրականացնել: Իսկ Սահմանդրորեն այդ գործառույթը մեկն է, ապահովել դատարանների և դատավորների անկախությունը»,-ասաց նա:
ՍԴ նախագահը մանրամասնեց, որ բարձրագույն դատական խորհրդի անդամներից երեքն ընտրվում են հինգ, երկուսը՝ երեք տարի ժամկետով:
«Յուրաքանչյուր տեղ համարակալվում է, յուրաքանչյուր տեղի համար թեկնածու է առաջադրվում, եթե մի տեղի համար երկու թեկնածու է առաջդրված, ապա կլինի քվեարկություն, ձայների 3/5-ը հավաքած թեկնածուն կհամարվի ընտրված»,-ասաց նա:
Կոալիցիայի մաս կազմող խմբակցությունները՝ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն առաջադրել են բարձրագույն դատական խորհրդի անդամի իրենց թեկնածուներին: Նրանք են ՝ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, Սահմանադրական դատարանի խորհրդական Գևորգ Դանիելյանը, ԵՊՀ Քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ Սերգեյ Մեղրյանը, Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԵՊՀ դասախոս Լիպարիտ Մելիքջանյանը և Փաստաբանական դպրոցի դասախոս, Հայաստանի Հաշտարարների Ինքնակարգավորվող Կազմակերպության նախագահ Հայկ Հովհաննիսյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Բարձրագույն դատական խորհրդի ընտրություններում քանի անդամ կառաջադրվի
- «Ժամանակ». Բարձրագույն դատական խորհուրդը կգլխավորի Գագիկ Հարությունյանը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին