Վիգեն Սարգսյան. Ադրբեջանի վարքագիծը ոչ մի կերպ չի նպաստում խնդրի խաղաղ կարգավորմանը
Ադրբեջանի նման վարքագիծը ոչ մի կերպ չի նպաստում խնդրի խաղաղ կարգավորմանը: Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանն այս մասին հայտարարել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ ներկայացնելով պետական սահմանին և արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող իրավիճակը և անդրադառնալով վերջին օրերին Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից արված ռազմատենչ հայտարարություններին:
«Նման հայտարարություններ անելու համար մեծ իմաստություն չի պահանջվում, ճիշտ հակառակը` իմաստության բացակայությունը նպաստում է սեփական ժողովրդի համար անդառնալի հետևանքներ ունեցող սադրանքների քարոզչությանը», - նկատել է Վիգեն Սարգսյանը:
ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, ՀՀ պաշտպանության նախարարը և ԵՄ հատուկ ներկայացուցիչը կարևորել են նման հայտարարություններին միջազգային հանրության պատշաճ արձագանքը:
ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է ԵՄ հավասարակշռված դիրքորոշումը ԼՂ հակամարտության կարգավորման գործում և քաղաքական աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ինչը հստակ արտահայտված է Հայաստան-Եվրոպական Միություն շրջանակային համաձայնագրում:
Տոյվո Կլաարն իր հերթին ընդգծել է ԼՂ հակամարտությունը բացառապես խաղաղ բանակցային ճանապարհով լուծելու Եվրամիության դիրքորոշումը:
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանսիայի ԱԳՆ-ն արձագանքել է «Երևանը վերադարձնելու» Ալիևի հայտարարությանը
- Ալիևը կարող է խելակորույս բաներ ասել, իսկ մենք պետք է զգուշավորություն պահպանենք. քաղաքագետ
- Իրանագետ. Հայաստանի վերաբերյալ Ալիևի զավեշտալի հայտարարությունը տարակուսանք է առաջացրել նաև Իրանում
- Ալիևը հիվանդ է, խելագար է, բայց ուզենք-չուզենք՝ պետք է բանակցենք նրա հետ. Իսագուլյան
- Ժամանակի զգացումը կորցրած Ալիևին սթափվելու հերթական կոչը Մյունխենից
- «Ազգ». Ալիևին արժե հակադարձել Մյունխենից
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին