Թրամփը թույլ է տվել «զինել» ուսուցիչներին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուսուցիչներին «զինելու» գաղափարին կողմ է արտահայտվել: Ինչպես հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը, Թրամփը նաև թույլ է տվել չեղարկել օրենքը, համաձայն որի՝ դպրոցների մերձակայքում զենք կրելն արգելված է: Այս հայտարարությամբ Թրամփը հանդես է եկել Սպիտակ տանը:
ԱՄՆ նախագահը այս գաղափարին հավանություն է տվել Ֆլորիդայի դպրոցում հրաձգությանն ականատես դարձած և վերապրած ուսուցիչների ու աշակերտների անընդհատ բարձրաձայնվող պահանջներից հետո: Վերջիններս իշխանություններից պահանջում էին՝ անել ամեն հնարավոր բան՝ նման ողբերգությունների կրկնությունից խուսափելու համար: Թրամփը նաև սատարել է հրազեն ձեռք բերել ցանկացող անձանց ստուգման համակարգն առավել խստացնելու որոշմանը:
«Մենք չափազանց խիստ ստուգումներ կանցկացնենք, մասնավորապես՝ հրազեն ձեռք բերել ցանկացողների հոգեկան առողջության վերաբերյալ: Սրանք զուտ խոսքեր չեն՝ նախկինի պես»,- ասել է նա աշակերտներին:
Թրամփը նշել է՝ եթե աշակերտներն ունենային ուսուցիչ, ով կիմանար՝ ինչպես վարվել հրազենի հետ, հնարավոր է՝ նա կարողանար շատ արագ կասեցնել հարձակումը: ԱՄՆ նախագահը, սակայն, ընդգծել է՝ այս առաջարկը վերաբերում է միայն այն անձանց, ովքեր հրազենով վարվելու կանոնները լավ գիտեն:
Հարակից հրապարակումներ`
- Թրամփը հանդիպել է Ֆլորիդայի դպրոցում կրակոցներից տուժածների հետ
- Հրաձգություն Ֆլորիդայի դպրոցներից մեկում. զոհվել է 17 մարդ
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում