Հայաստանը բարձր է գնահատում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Լիբանանի դիրքորոշումը. Նալբանդյան
Հայաստանը բարձր է գնահատում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Լիբանանի Հանրապետության դիրքորոշումը։ Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։
«Այդ դիրքորոշումն ի աջակցություն է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և մոտեցումներին, իսկ Մինսկի խմբի նախագահների համապատասխան մոտեցումները հայտնի են», - նշեց նա։
Նալբանդյանն ընդգծեց, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Լիբանանի մոտեցումը բացառապես խաղաղ ճանապարհով լուծումն է, այն առաջարկների հիման վրա, որոնք արվում են Մինսկի խմբի համանախագահների կողմից։
ՀՀ արտգործնախարարը նաև նկատեց, որ Միշել Աունի այցելությունը Հայաստան իր ազդեցությունը կունենա մեր հարաբերությունների հետագա զարգացման համար։
«Մենք Լիբանանի հետ ունենք ավանդական, ջերմ, բարեկամական հարաբերություններ և երկու կողմից էլ ձգտում կա այդ հարաբերություններն առավել զարգացնելու և խորացնելու», ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Վերջին տարիների հայ-լիբանանյան հարաբերություններում շոշափելի առաջընթաց է արձանագրվել. Միշել Աուն
- Լիբանանի նախագահ. Մենք շատ ենք հենվում հայերի վրա բոլոր բնագավառներում
- Լիբանանի նախագահն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
- «Արդարությունը պետք է վերականգնվի». Լիբանանի նախագահն այցելեց Ծիծեռնակաբերդ
- Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Աունը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին