Հայաստանից Լիբանան այցելող զբոսաշրջիկների թիվը 2017-ին գերազանցել է 11 հազարը. Ավետիս Կիտանյան
Հայ-լիբանանյան գործակցությունն ավելի զարգանալու և ավելի արդյունավետ դառնալու նպատակ ունի։ Այդ նատակով երկու կողմերն էլ աշխատանքներ են տանում։ Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Լիբանանի զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանը։
Նրա խոսքով, զբոսաշրջությա ոլորտում արդյունավետ գործակցություն արդեն իսկ գոյություն ունի, իսկ ինչ վերաբերում է արդյունաբերության և տնտեսության ոլորտներում գործկցությանը, դրանք պետք է առավել արդյունավետ դառնան։
«Հայաստանի և Լիբանանի նախագահների հանդիպումը առիթ ստեղծեց գործնականացնելու նախապես ստորագրված համաձայնագրերը։ Կարծում եմ՝ ՀՀ վարչապետի՝ մարտի 12-ի այցը Լիբանան առավել գործնական քայլերի վրա կդնի համաձայնությունները։ Հայաստանում արդեն իսկ մեծ ներդրումներ կան լիբանանյան ընկերությունների կողմից։ Այսօր կփորձենք նաև հակառակն անել։ Ենթադրում եմ, որ Լիբանանի կառավարությունում և խորհրդարանում նախարարների և պատգամավորների ներկայությունը պետք է օգտակար լինի»,- ասաց նա։
Ավետիս Կիտանյանի խոսքով, չափազանց կարևոր է նաև, որ միջազգային հարթակներում երկու երկրները փոխադարձաբար պաշտպանեն միմյանց շահերը։
«Հարցերից մեկը վերաբերում է Արցախի հարցով Լիբանանի դիրքորոշմանը, մյուսը՝ Հայաստանի դիրքորոշումն Իսրայելի հետ Լիբանանի հարաբերություններում»,- ասաց Ավետիս Կիտանյանը։
Սիրիայի զբոսաշրջության նախարարը նկատեց, որ հայազգի նախարարներն իրենց շատ լավ են զգում լիբանանյան կառավարությունում։ Նրա խոսքով, Լիբանանում իրենք իրենց զգում են որպես լիբանանցի, սակայն իրենց հայակական ծագումը երբեք չեն մոռանում։
Ավետիս Կիտանյանը նաև տեղեկացրեց, որ Հայաստանից Լիբանան այցելող զբոսաշրջիկների թիվը 2017 թվականին գերազանցել է 11 հազարը, իսկ ահա Լիբանանից Հայաստան այլևս գալիս են ոչ միայն լիբանանահայերը, այլ մեր երկրով հետաքրքրված լիբանանցի բազմաթիվց զբոսաշրջիկներ։
«Լիբանանցիները Հայաստանը սիրում են Լիբանանում ապրող հայ համայնքի միջոցով։ Լիբանանի նախագահի համարա Հայաստան այցը մեծ նշանակություն ունի։ Մեզ համար ևս այդպես է»,- իր խոսքն ամփոփեց հայազգի նախարարը։