Կարծում եմ, որ այստեղ բոլոր մտքերը կընդգրկվեն պատրաստվող հայտարարության մեջ. Լ. Ալավերդյան
«Երբ խոսում ենք ցեղասպանության մասին, կխնդրեինք և գիտնականներին, և ակադեմիական լայն շրջանակներին հստակեցնել՝ չկա երկու ցեղասպանություն, եղել է ցեղասպանություն Թուրքիայի կողմից սկսված և շարոնակելու համար է ստեղծվել Ադրբեջանը»,- այսօր խորհրդարանում Սումգայիթի ջարդերի թեմայով լսումների ժամանակ իր զրափակիչ ելույթում ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը։
Նա հիշեցրեց, որ ականավոր գիտնական Յուրի Բարսեղովը Ադրբեջանին կոչել է Թուրքիայի կլոնը՝ ցեղասպանությունը շարունակելու նպատակով։
«Մեր Ցեղասպանության ինստիտուտը պետք է միավորի սրանք և չդիտարկի որպես առանձին գործողություններ»,- շեշտեց Ալավերդյանը։
Ինչ վերաբերում է Արցախի հիմնահարցին՝ ՀԿ նախագահն ասաց, որ այդ հարցը պետք է ստանա իր ճիշտ արտացոլումը. «Սա պայքար է կյանքի իրավունքի համար և պայքար է, որ չոչնչացվի մի ամբողջ ժողովուրդ այն տարածքներում, որտեղ պատմականորեն ապրել է»։
Լարիսա Ալավերդյանը կառավարությանը հորդորեց ևս մեկ անգամ անդրադառնալ և հատուկ կարգավիճակ տալ անմարդկային տանջանքների ու կտտանքների ենթարկվածներին։
«Կարծում եմ, որ այստեղ բոլոր մտքերը կընդգրկվեն պատրաստվող հայտարարության մեջ և դրանից հետո, մեկը մյուսի հետևից կհետևեն ուղղակի գործնական քայլեր»,- եզրափակեց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան