Նիդերլանդների խորհրդարանն ընդունեց Հայոց ցեղասպանության մասին բանաձևերը
Նիդերլանդների խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել է Հայոց ցեղասպանության մասին բանաձևերը: Այս մասին տեղեկացնում է Lefigaro-ն՝ հավելելով, որ բանաձևերի ընդունման հետևանքով Անկարայի և Հաագայի միջև լարվածությունը կավելանա:
Խորհրդարանի Ստորին պալատի քվեարկության արդյունքներն են՝ 3 դեմ, 142 կողմ՝ հօգուտ «Խորհրդարանը խոսում է Հայոց ցեղասպանության ակնհայտ արտահայտությունների մասին» շարժման: Ստորին պալատը նաև համաձայնել է ապրիլի 24-ին՝ 1915 թ. զանգվածային ջարդերի զոհերի հիշատակի օրը Երևան ուղարկել Կառավարության ներկայացուցչի:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին