Միխեիլ Սաակաշվիլիին արգելել են երեք տարի մուտք գործել Ուկրաինա
Ուկրաինայի պետական սահմանային ծառայությունը երեք տարով՝ մինչև 2021 թվականն արգելել է Օդեսայի նախկին նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի մուտքը երկիր: Այս մասին հայտնել է Ծառայության մամուլի քարտուղարը, գրում է ՌԻԱ նովոստին:
2015 թվականի մայիսին Սաակաշվիլին ստացել էր Ուկրաինայի քաղաքացիություն և զբաղեցրել Օդեսայի նահանգապետի պաշտոնը, իսկ նույն թվականի դեկտեմբերին զրկվել էր Վրաստանի քաղաքացիությունից: 2017 թ-ի հուլիսին, երբ Սաակաշվիլին գտնվում էր ԱՄՆ-ում, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն նրան զրկել էր Ուկրաինայի քաղաքացիությունից: Դրանից մի քանի օր Սաակաշվիլին հրաժարական տվեց նախահանգապետի պաշտոնից: