ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է ավելացնել մանրածախ բիզնեսի շրջանառությունը
ՎՏԲ-Հայաստան Բանկը, լինելով Հայաստանի բանկային շուկայի առաջատարներից մեկը, շարունակում է ավելացնել մանրածախ բիզնեսի շրջանառությունը, ինչի մասին վկայում են բիզնեսի 2017 թ.-ի ցուցանիշները:
Երեկ երեկոյան լրագրողների հետ հանդիպմանը բանկի ներկայացուցիչները հայտարարեցին, որ Հայաստանի բանկերի շրջանում ՎՏԲ-Հայաստան Բանկը զբաղեցնում է 1-ին տեղը հետևյալ ցուցանիշներով.
• միջազգային քարտերի (Visa и Mastercard) քանակով, մասնաբաժինը շուկայում՝ 30%
• թողարկված քարտերի շրջանառությամբ, մասնաբաժինը շուկայում՝ 17%
• բանկոմատների քանակով (հաշվի առնելով շուկայի խաղացողներից մեկի հետ միավորված բանկոմատային ցանցը), մասնաբաժինը շուկայում՝ 30%:
Ընդհանուր առմամբ, 2017 թ. –ի ընթացքում Բանկն իր ծառայություններն է տրամադրել մոտ 385 հազ. ֆիզիկական անձ-հաճախորդների: Մանրածախ բիզնեսում ակտիվ քաղաքականության արդյունքում Բանկին 2017 թ.-ին հաջողվել է գրանցել հետևյալ հիմնական ցուցանիշների աճ.
• ֆիզիկական անձանց վարկային պորտֆելի՝ 15%-ով
• ֆիզիկական անձանց ցպահանջ միջոցների՝ 30%- ով
• ֆիզիկական անձանց քարտային պորտֆելի՝ 15%- ով
• շուկայում ֆիզիկական անձանց վարկային պորտֆելի մասնաբաժնի ՝ մինչև 11.5%
• շուկայում ֆիզիկական անձանց ավանդային պորտֆելի մասնաբաժնի ՝ մինչև 10%
• սպառողական վարկերի տրամադրման՝ 70% - ով:
2017 թ.-ին Բանկը գործարկել է «Գործի մարդիկ» համալիր փաթեթային առաջարկը Բանկի առանցքային հաճախորդների ՝ բյուջետային կազմակերպությունների (նախարարությունների, ուժային կառույցների և այլն), առողջապահության և կրթության ոլորտների, ՏՏ-ընկերությունների, ֆինանսական կազմակերպությունների և կապի օպերատորների աշխատակիցների համար: Տվյալ ծրագիրը թույլ է տվել Բանկին շարունակել գործող հաճախորդների սպասարկումը նոր հունով, ինչպես նաև շուկայից ներգրավել նոր հաճախորդների:
2017 թ. վերջում ՎՏԲ-Հայաստանի հաճախորդներին հասանելի դարձավ Բջջային բանկը, և այսօր արդեն մոտ 20 000 հաճախորդ օգտվում է հավելվածից: Ավելի քիչ, քան կես տարվա ընթացքում, Բանկին հաջողվեց դուրս է բերել օրական գործարքների մոտ 7%-ը շուրջօրյա հեռավար ուղի, սպասարկելով գործառույթների 35%-ը ոչ աշխատանքային ժամերին:
2017 թ.-ին Բանկն առաջարկել է օգտվել «Բանկն աշխատավայրում» ծառայությունից, որի շրջանակներում իրականացրել է ավելի քան 30.000 խորհրդատվություն և 7.500 վաճառք Բանկի անհատական մենեջերների կողմից հաճախորդների աշխատավայր այցելությունների միջոցով: Այսոօր ՎՏԲ-Հայաստան Բանկի անհատական մենեջերները սպասարկում են ավելի քան 1.500 կազմակերպությունների, իսկ ՎՏԲ-Հայաստան Բանկը քարտերին աշխատավարձ ստանում է մոտ 82 000 հաճախորդ:
«2017 թվականին մենք ձեռնամուխ եղանք զարգացման երեքամյա նոր ռազմավարության իրականացմանը, որի արդյունքները տեսնում ենք արդեն անցյալ տարվա ցուցանիշներից: Այսպես, ՎՏԲ բանկը Հայաստանում ցուցադրում է գերազանց ցուցանիշներ վարկային պրդուկտների վաճառքից, ինչպես նաև մասնաճյուղային ցանցի արդյունավետության բարձրացման գործում, և վստահորեն պահպանում է առաջատարի դիրքը երկրի վարկային և քարտային շուկաներում: ՎՏԲ գլխամասային բանկը դրական է գնահատում Հայաստանում ՎՏԲ թմի աշխատանքը, համոզված եմ, որ նորացված կազմով այն կշարունակի ավելացնել բիզնեսի ծավալները և շահույթը»,-ասաց «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Դիտորդ խորհրդի նախագահ, ՎՏԲ Բանկ (ՀԲԸ) վարչության անդամ Վլադիմիր Վերխոշինսկին:
Անդրադառնալով առաջիկա անելիքներին, վարչության անդամն ասաց՝ 2018 թ.-ին ՎՏԲ-Հայաստանը պլանավորում է շարունակել պրոդուկտային շարքի ակտիվ զարգացումը բիզնեսի բոլոր ուղղություններով, հեռավար սպասարկման ուղիների զարգացումը, սպասարկման որակի բարձրացումը և private affluent և mass affluent հատվածներում բիզնեսի զարգացումը:
Հարակից հրապարակումներ`
- Բանկի աշխատակիցները և հաճախորդները չեն տուժել. ՎՏԲ-Հայաստան Բանկ
- «ՎՏԲ-Հայաստան»-ի Բաղրամյան մասնաճյուղի վրա զինված հարձակում է տեղի ունեցել
- ՎՏԲ-Հայաստան Բանկը երկարաձգում է ապառիկ վարկավորման շրջանակներում ակցիայի ժամկետը
- ՎՏԲ-Հայաստան Բանկի հովանավորությամբ կկայանա ԶԼՄ-ների միջև շախմատի չորրորդ մրցաշարը
- ՎՏԲ-Հայաստան Բանկը բրենդի ճանաչելիությամբ Հայաստանում առաջատար է
- ՎՏԲ-Հայաստան Բանկը «Սուպերդրույք» ծառայության շրջանակներում վերադարձրել է իր հաճախորդներին ավելի քան 80 մլն դրամ
- ՎՏԲ-Հայաստան Բանկ. «Ամսվա հաջողակ»-ները
- ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդների 10%-ն արդեն նախապես են հերթագրվում
- ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է ակցիա ապառիկ վարկավորման շրջանակներում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան