Ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել են շուրջ 1000 անավարտ վերաքննիչ բողոքներ. վարչապետ
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ վարչական գործերով ներկայացվող բողոքներին:
Վարչապետը հիշեցրեց, որ 2017 թվականի նոյեմբերի 9-ին անդրադարձել էին վարչական կարգով վարչական ակտերի բողոքարկման արդյունավետության բարձրացման և վարչական դատարանի բեռնաթափման հարցին։ Նրա խոսքով՝ Արդարադատության նախարարության կողմից արդեն իսկ մշակվել են իրավական ակտերի նախագծեր՝ ուղղված նշված հարցերի կարգավորմանը։
«Միաժամանակ, ըստ Կարեն Կարապետյանի, իրականացված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել են շուրջ 1000 անավարտ վերաքննիչ բողոքներ, որոնք ներկայացվել են վարչական մարմինների կողմից, չնայած, նման գործերի կապակցությամբ բողոք ներկայացնելու անհրաժեշտությունը հստակ չէ, քանի որ առկա է ձևավորված միասնական դատական պրակտիկա և դատաքննության ընթացքում արձանագրվել են ապացույցների լիարժեքության խնդիրներ:
«Արդյունքում, նման իրավիճակը բացասաբար է ազդում վարչական վերաքննիչ դատարանի ծանրաբեռնվածության վրա, նույնիսկ այն պարագայում, որ վերջերս Կառավարության նախաձեռնությամբ վարչական վերաքննիչ դատավորների թիվն ավելացել է երեքով»,- ասաց վարչապետը:
Կարեն Կարապետյանը հանձնարարեց Ոստիկանության պետին, իսկ Երևանի քաղաքապետին էլ առաջարկեց մեկամսյա ժամկետում լրացուցիչ ուսումնասիրել վարչական վերաքննիչ դատարանում ներկայացված այն բողոքները, որոնց կապակցությամբ դատարանի կողմից արձանագրվել են ապացույցների հավաքագրման, լիարժեքության, մեկնաբանման թերություններ, ձևավորված է միասնական դատական պրակտիկա և նման դեպքերում ձեռնարկել ներկայացրած վերաքննիչ բողոքները հետ վերցնելուն ուղղված գործողություններ։ Հանձնարարեց նաև, որ առավել հաճախակի բողոքարկվող վարչական իրավախախտումների հստակեցման անհրաժեշտության դեպքում՝ ներկայացնվեն առաջարկություններ։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում