Ֆրանսիա-Արցախ Բարեկամության շրջանակ. Իրականությունը պահանջում է բանակցությունների սեղանի շուրջ Արցախի վերադարձը
Ֆրանսիա-Արցախ Բարեկամության շրջանակը շնորհավորում է Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ: Շնորհավորական խոսքում ասված է.
«30 տարի առաջ փետրվարի 20-ին Ժողովրդական պատգամավորների խորհուրդը Արցախի ժողովրդի կամքի համաձայն՝ պատմական որոշում ընդունեց, որը նոր էջ բացեց Արցախի պատմության մեջ և ազատագրական շարժման կարևոր փուլ դարձավ։
Արցախյան շարժումը աննախադեպ, իրապես ժողովրդավարական և խաղաղ շարժում էր՝ հանուն քաղաքացիական, ազգային իրավունքների, տնտեսական հավասարության և մշակութային ինքնության»:
Շրջանակը հիշեցնում է, որ հենց Ստեփանակերտում էր, որ 1988 թ. փետրվարի 13-ից տասնյակ հազարավոր մարդիկ ինքնաբուխ համախմբվեցին՝ վանկարկելով «Ազատություն», «Գլասնոստ և Պերեստրոյկա» , ինչպես նաև «Վերամիավորում Հայաստանի հետ»: Ապրելու, ազատության, սեփական ճակատագիրը տնօրինելու՝ Արցախի ժողովրդի անքակտելի իրավունքների պահանջատեր արցախյան շարժումը ոգեշնչեց նախկին հետխորհրդային տարածքում միլիոնավոր մարդկանց՝ ազատության համար իրենց պայքարում։
Նշվում է, որ Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը, որին կամայականորեն բռնակցվել էր Լեռնային Ղարաբաղը, ժողովրդավարական, խաղաղ և օրինական ցույցերին արձագանգեց Ադրբեջանի տարբեր քաղաքներում (Սումգայիթ, Կիրովաբադ, Բաքու) բնակվող հայ բնակչության ջարդերով՝ միջնադարյան դաժանությամբ:
«Հայերի դեմ ռասայական ատելությունը այդ օրերից ի վեր դարձել է Ադրբեջանի իշխանությունների կողմից ամենաբարձր մակարդակով իրականացվող պետական քաղաքականություն՝ դրանով իսկ ժխտելով Արցախի ժողովրդի գոյության իսկ իրավունքը։
Շրջանակը հարգանքի տուրք է մատուցում նրանց, ովքեր իրենց զոհաբերության շնորհիվ հնարավորություն ընձեռեցին Արցախի Հանրապետությանը հասնել անկախության և կառուցել ժողովրդավարական պետականություն: Այն վերահաստատում է միջազգային հանրության կողմից Արցախի լիիարավ անկախությունը հրատապ ճանաչելու անհրաժեշտությունը և անշրջելիությունը»,-նշում է Ֆրանսիա-Արցախ Բարեկամության շրջանակը:
Այն համարում է, որ իրականությունը պահանջում է բանակցությունների սեղանի շուրջ Արցախի Հանրապետության վերադարձը, որն առանցքային նշանակություն ունի հակամարտության վերջնական լուծման և Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում