Ինչու՞ մինչև հիմա միջազգային որոնում չենք հայտարարել ադրբեջանցի հանցագործների նկատմամբ. Մ. Գրիգորյան
«Սումգայիթյան ջարդեր: Հայատյացությունը որպես Ադրբեջանի պետական քաղաքականություն» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ իր եզրափակիչ ելույթում «Սովորական ցեղասպանություն» նախագծի համակարգող Մարինա Գրիգորյանը գործնական առաջարկ ներկայացրեց։
«Զարմանում եմ ՝ ինչու՞ մենք մինչև հիմա, 30 տարի անց ադրբեջանցի հանցագործներից, որոնց անունները հայտնի են, որևէ մեկի նկատմամբ չենք հայտարարում միջազգային որոնում՝ Ինտերպոլի գծով։ Օրինակ Մարաղայի օմոնականների ջոկատի հրամնատարը՝ Շահին Թագիևը, որն Ադրբեջանի առաջին ազգային հերոսն է՝ Մարաղահում իրականացրած ջարդի համար, այսօր հանգիստ ապրում է Շվեդիայում։Մի քանի անգամ առաջարկել եմ, որպեսզի նրա նկատմամբ հայտարարվի միջազգային որոնում, ցավոք սրտի, այդ առաջարկը չի գտել իր իրականացումը։Ինչու՞ մենք չենք հայտարարում միջազգային որոնում նույն Այազ Մութալիբովի նկատմամբ, որը 1990 թվականի հունվարին Բաքվում ջարդերի ժամանակ եղել է Ադրբեջանի վարչապետ»,- ներկայացրեց Մարինա Գրիգորյանը։
Նա շեշտեց, որ միջազգային որոնում պետք է հայտարարվի նաև 2016 թվականի ապրիլին Քյարամ Սլոյանի գլուխը կտրած ադրբեջանցու նկատմամբ։
«Սա շատ կարևոր խնդիր է, և փորձելով պատժել այդ հանցագորներին, նաև քայլ կարվի, որպեսզի հնարավորինս կանխենք այդպիսի հանցագործությունները։ Սրանք ընդամենը երեք անուններ են, ես կարող էի էլի անուններ ներկայացնել և մենք ունենք բոլոր ապացույցները՝ այդ մարդկանց հանցագործություն կատարելու մասին»,- եզրափակեց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան