Բոլոր գործերը, որոնք ներկայացված են եվրոպական դատարանին, բոլորն էլ քննվելու են. Գևորգ Կոստանյան
«Այս հարցի քննարկումը հասունացած անհրաժեշտություն էր և կարծում եմ՝ քննարկումների արդյունքում շատ կարևոր և հետևանքներ ունեցող հայտարարություններ կլինեն»,- «Սումգայիթյան ջարդեր: Հայատյացությունը որպես Ադրբեջանի պետական քաղաքականություն» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր Գևորգ Կոստանյանը։
Նրա տեղեկացմամբ՝ բոլոր փախստականների անունից և կողմից Եվրոպական դատարանում շուրջ 700-ից ավելի հայց կա. «Եվ Արծվաշենի, և Բաքվի, և Սումգայիթի, և Շահումյանի, այսինքն` չկա մի տարածք, որտեղից մենք ունենք փախստական և իրենց անունից հայց չի ներկայացվել։ Սա անբեկանելի փաստ է, անգամ քննարկման կամ վերլուծության ենթակա չէ»։
Եվրոպական դատարանի կողմից ներկայացրած վճիռների մասով Կոստանյանը հայտնեց, որ Եվրադատարանը կայացրեց վճիռ Սարգսյանի և Չիրագովի հետ կապված։ Անդրադառնալով «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործին, նա ասաց, որ թեև Սարգսյանը Գետաշենից է, բայց դա չի նշանակում, որ եվրոպական դատարանը միայն Գետաշենից փախստականների հայցերին է անդրադառնալու:
«Այդ բոլոր գործերը, որոնք ներկայացված են եվրոպական դատարանին, բոլորն էլ քննվելու են: Սա նախադեպ է, որը տարածվելու է անխտիր բոլոր փասխատականների վրա: Այս նախադեպը հիմք էր, որ դատարանը իրավական հիմք սահմանեց մյուս հարցերի քննարկման համար։ Սա նախադեպ էր Բաքվի, Սումգայիթի, Արծվաշենի փախստականի հարցը լուծելու համար», - նշեց նա:
Կոստանյանը հավելեց, որ այդ ամենը արվել է նրա համար, որ մեր փախստականները բացարձակ երաշխավորված լինեն իրենց գույքային իրավունքների վերադարձի, վերականգնման և պաշտպանության, այդ թվում՝ իրենց բնակարաններ վերադառնալու հարցով:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը շարունակվում է այս 30 տարիների ընթացքում. Մարինա Գրիգորյան
- Ճիշտ ժամանակին են կանչվել այս լսումները. Լարիսա Ալավերդյան
- Հետևողական և նպատակային աշխատանքով ենք Ադրբեջանին պարտադրելու խաղաղություն. Շավարշ Քոչարյան
- Վստահ եմ, որ եվրոպական կառույցները չեն տրվի Ադրբեջանի սադրանքներին. Աշոտյան
- ՄԻԵԴ-ը հրապարակեց «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» և «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործերով փոխհատուցման չափերը
- ԵԽ-ն հրապարակել է «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» և «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» ՄԻԵԴ վճիռների կատարման վերաբերյալ որոշումները
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում