«Հրապարակ». Արթուր Բաղդասարյանն իր անդամներին հրահանգել է համագումարին մարդ ապահովել
«Հրապարակ»-ի տեղեկություններով, առաջիկայում «Օրինաց երկիր» կուսակցության համագումարն է կայանալու, որտեղ կորոշվի վարչության նոր կազմը, և ՕԵԿ-ը կվերականգնվի։
Կուսակցության մամուլի խոսնակ Էդգար Առաքելյանը հաստատել է տեղեկությունը․ «Համագումարի վերջնական օրն այսօր պարզ կլինի, հաղորդագրություն կտարածենք։ Ամենայն հավանականությամբ՝ փետրվարի 24-ին, երևի՝ կառավարության նիստերի դահլիճում»։ Առաքելյանն ասել է, որ օրակարգը դեռ պարզ չէ։
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Բաղդասարյանն իր անդամներին հրահանգել է համագումարին մարդ ապահովել՝ ով ինչքան կարող է իր շրջապատից։
«Երբեմնի 170 հազարանոց կուսակցությունն այսօր, փաստորեն, դահլիճ լցնելու խնդիր ունի»,- գրում է թերթը։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները