Amnesty International. Հայաստանում բոշաների ու մալականների թվի մասին տեղեկություններ չկան
«Որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել 2016 թվականի հուլիսին մայրաքաղաք Երևանում ոստիկանների կողմից անհամաչափ ուժի կիրառման համար, երբ վնասվածքներ էին ստացել ու կամայական կերպով ձերբակալվել հարյուրավոր մարդիկ: Տասնյակ ցուցարարների նկատմամբ հարուցվել են քրեական գործեր՝ հասարակական կարգը ենթադրյալ խախտելու ու այլ հանցագործությունների համար»: Այս մասին նշված է Amnesty International-ի՝ այսօր հրապարակված տարեկան զեկույցում:
Նշվում է, որ ոստիկանների կողմից լիազորությունները չարաշահելու վերաբերյալ հարուցված քրեական գործերը չեն հանգեցրել մեղադրանքների առաջադրման:
Միջազգային կազմակերպության իրավապաշտպաններն արաձանգրել են, որ Հայաստանում որոշ դեպքերում խախտվել է արդար դատավարության իրավունքը, իրավապաշտպաններից մեկի նկատմամբ քրեական գործ է հարուցվել, խորհրդարանական ու Երևանի ավագանու ընտրություններն ուղեկցվել են բռնության միջադեպերով:
Զեկույցում ներառվել են փաստաբաններ Արայիկ Պապիկյանւ, Մուշեղ Շուշանյանի, Նինա Կարապետյանցի բողոքները, որոնք վերաբերում են իրենց պաշտպանյալի հետ հանդիպումների խոչընդոտելուն, ինչպես նաև իրենց մոտից գործի որոշ նյութեր վերցնելուն: Անդրադարձ կա նաև փաստաբանների «խուզարկության» խնդրին:
Անդրադառնալով խորհրդարանական ընտրություններին, զեկույցում նշվում է, որ ԵԱՀԿ դիտորդները հաղորդել են՝ ընտրությունները ստվերվել են «ձայների գնման, պետական ծառայողների ու մասնավոր ընկերությունների աշխատակիցների նկատմամբ ճնշումներ գործադրելու մասին արժանահավատ հաղորդումներով», որոնք նպատակ են ունեցել ապահովել քվեարկություն իշխող ուժի համար:
Զեկույցում նշվում է, որ Ռասայական խտրականության վերացման կոմիտեն անհանգստություն է հայտնում փոքրամասնությունների, փախստականների, ապաստան խնդրողների տնտեսական, սոցիալական ու մշակութային իրավունքների իրացման վերաբերյալ տվյալների բացակայության առնչությամբ: Նա նաև մատնանշել է ազգային որոշ փոքարամասնությունների, օրինակ բոշաների ու մալականների մասին տեղեկությունների բացակայությունը, խնդրել է իշխանություններին տեղեկություններ հավաքել այս հարցերի մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին