Ամիրյան. Ձեր աշխատանքով թանգարանը տարել եք հաստիքների կրճատման
Ազգային պատկերասրահի մասնաճյուղերի ղեկավարները պետք է մեկ ամսվա ընթացքում առողջացման ծրագրեր ներկայացնենք մշակույթի նախարարություն: Նման պայմանավորվածություն ձեռք է բերվել մշակույթի նախարարի ու Հայաստանի ազգային պատկերասրահի 13 մասնաճյուղերի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:
«Դուք պետք է ոչ թե բեռ լինեք գլխամասի համար, այլ թևեր». նախարարի հանդիպումը ի ղեկավարների հետ»,-հանդիպմանն ասել է նախար Արմեն Ամիրյանը:
Նախարարության ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ, նա հորդորել է ողջ բեռը չթողնել Պատկերասրահի տնօրենության ուսերին և սեփական գաղափարներով ու աշխատանքով թանգարանները դարձնել ավելի հետաքրքիր, գրավիչ հայաստանցի և արտասահմանցի զբոսաշրջիկների համար:
«Եթե տարեկան ձեր թանգարան է մտնում ընդամենը 50 -100 մարդ, դա նշանակում է, որ այն չի «արդարացնում» պետության ծախսը: Մարդիկ պարզապես չեն հաղորդակցվում այդ արվեստին: Շատերն անգամ տեղը չգիտեն ձեր թանգարանների: Չկա հուշող որևէ ցուցանակ: Սոցցանցերում ձեր մասին տեղեկատվություն գտնելը ևս շատ դժվար է: Կարծես միտումնավոր թաքնվել եք»,-նշել է նախարարը:
Նախարարի դիտարկումներին ի պատասխան Պատկերասրահի Հրազդանի մասնաճյուղի տնօրենը մատնանշել է դժվարությունները. երկարատև ձմեռ, զբոսաշրջային «մայրուղուց» դուրս մնացած վիճակ և այլն:
«Գիտե՞ք՝ տարեկան քանի մարդ է այցելում Ծաղկաձոր: Երբևէ հետաքրքրվե՞լ եք, փորձե՞լ եք ծալաթերթեր տեղադրել հյուրանոցներում, որպեսզի իրազեկեք թանգարանի մասին: Ո՛չ: Նման աշխատանքով թանգարանը տարել եք հաստիքների կրճատման, որովհետև այցելուների թվով ամենավատ վիճակում գտնվողներից մեկն եք»,-արձագանքել է Արմեն Ամիրյանը: