Ճիշտ ժամանակին են կանչվել այս լսումները. Լարիսա Ալավերդյան
«Ճիշտ ժամանակին են կանչվել այս լսումները»,- ԱԺ-ում Սումգայիթյան ջարդերի թեմայով լսումների ժամանակ հայտարարեց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը։
Նա, հանդիպումը կազմակերպելու համար, ՀԿ անունից շնորհակալություն հայտնեց ԱԺ-ին, մասնավորապես ԱԺ արտաքին հարաբերութունների հանձնաժողովին՝ նախագահ Արմեն Աշոտյանի գլխավորությամբ, և առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց ԱԺ աշխատակազմի ղեկավար, գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանին։
Նշենք, որ մինչ այդ Արա Սաղաթելյանը ղեկավարել է ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը, որը նկարահանել է «Սովորական ցեղասանություն» նախագծի ֆիլմերը։
Նիստերի դահլիճում ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Սումգայիթյան ջարդերի անմեղ զոհերի հիշատակը։
«Հասկանալի է, որ 30 տարին բավականին երկար ժամանակ է, բայց երևի թե պետք էին այս տարիները, որ լայն հասարակության մեջ մոտեցում հստակեցվի։ Սումգայիթում, Բաքվում, Գանձակում, 300-ից ավելի բնակավայրերում ջարդերը, սպանությունները, բռնություններն իրենց ամենայլանդակ դրսևորումներով, պետք է վերջապես պարզ դառնան, որ դրանք ոչ թե արժանի են հատվածական մոտեցման և քննարկման, այլ պետք է հստակեցնենք, որ ժամանակին, դեռ 1918 թվականին մեկ դար առաջ առաջին անգամ աշխարհի քաղաքական քարտեզի վրա հայտնված ադրբեջանական հանրապետություն միավորը հենց իր վրա է վերցրել այն ցեղասպանության շարունակության ապահովումը, որը տեղի է ունեցել Օսմանյան Թուրքիայում և ոչ միայն»,- մանրամասնեց Ալավերդյանը։
Նրա խոսքով՝ 2016 թվականի ապրիլին միայն կրկնվել են այն բոլոր գործողությունները, որոնք այդպիսի սարսափ են ներշնչել մեր նոր սերնդին։
«Ճիշտ ժամանակն է, որ մենք վերաիմաստավորենք այն ամենն, ինչ տեղի է ունեցել։ Մեր ՀԿ-ն տարիներ շարունակ պնդում է, որ մենք գործ ունենք ցեղասպան, հետևողական քաղաքականության հետ։ Ես համոզված եմ, որ այս լսումների արդյունքում մեր իշխանությունները, կառավարությունը կգան շատ պարզ արտահայտված մտքին, որ մենք պետք է դրանք գնահատենք որպես ցեղասպանական գործողություններ և Արցախի հիմնահարցը տեղափոխելու հենց այդ հարթությունը, որտեղ որ խոսքը չի գնում զուտ ինքնորոշման մասին, ինչպիսին է Կատալոնիան, Շոտլանդիան, այլ խոսքը գնում է ցեղասպանությունից փրկվելու մասին և դրա դեմ կանգնած ժողովրդի»,- եզրափակեց Լարիսա Ալավերդյանը։
Հարակից հրապարակումներ`
- Հետևողական և նպատակային աշխատանքով ենք Ադրբեջանին պարտադրելու խաղաղություն. Շավարշ Քոչարյան
- Սումգայիթի և Բաքվի հայկական ջարդերը սպասում են իրենց լիարժեք գնահատականին. ԱԺ նախագահ
- Վստահ եմ, որ եվրոպական կառույցները չեն տրվի Ադրբեջանի սադրանքներին. Աշոտյան
- «Սումգայիթյան ջարդեր» թեմայով կանցկացվեն խորհրդարանական լսումներ
- Լ. Ալավերդյան. Սումգայիթյան ջարդերին ոչ իրավական, ոչ քաղաքական գնահատական չի տրվել
- «Սումգայիթ. սովորական ցեղասպանություն»-ը` արաբերենով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան