Պոլսահայ մտավորականները նոր պատրիարք ընտրելու կոչ են անում
Թուրքիայի հայ համայնքի մի խումբ մտավորականներ, Պոլսո հայոց պատրիարքության շուրջ վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձությունները քննության առնող բաց նամակով դիմել են հայ համայնքին։
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, նամակը ստորագրողների թվում են այնպիսի համալսարանական դասախոսներ, արվեստագետներ, գիտաշխատողներ, երաժիշտներ ու գրողներ, ինչպիսիք են՝ Հայկո Ջեփքինը, Գևորգ Թյուրքերը, Գրիգոր Դինչքայըքջըն, Մանուել Չըթաքը, Մասիս Արամ Գյոզբեկը, «Ոմանք» երաժշտական խմբի տղաները, Լեռնա Էքմեքձիօղլուն, Նազան Մաքսուդյանը:
Մտավորականների նամակում մասնավորապես ասված է.
«Թափուր է պատրիարքական գահը՝ կյանքի անխուսափելի, անժխտելի ու անշրջադարձելի հանգամանքների բերմով։ Հակառակը պնդել նշանակում է հայտարարել, թե Երկիրը չի պտտվում իր առանցքի շուրջ։
Ակնկալում ու պահանջում ենք, որ վերջ տրվի փոխանորդի կողմից պատրիարքական աթոռի կառավարմանը, և թափուր գահը հանրային քվեարկության արդյունքում գտնի հեղինակավոր ու արժանավոր գահակալի՝ ըստ մեր ավանդությունների և մեր քաղաքացիական իրավունքի։
Կոչ ենք անում Թուրքիայի հայ համայնքի բոլոր անդամներին ու հաստատություններին բոլոր հարթակներում օգտագործեն ամեն միջոց, բողոքեն ու մերժեն այս իրողությունը։
Հոգևորականներին, ի դեմս Կրոնական ժողովի, հիշեցնում ենք հանրության առջև իրենց ունեցած պատասխանատվության մասին: Նրանց կոչ ենք անում հարգել իրենց իսկ խոստումը։
Կոչ ենք անում նաև համայնքային հաստատությունների ղեկավարներին հրաժարվել կրավորական կեցվածքից, որը հակասում է իրենց ընտրյալ ներկայացուցիչներ լինելու հանգամանքին և, պատասխանատվություն ստանձնելով, լինեն նախաձեռնող։ Վստահ ենք, որ քաղաքացիական հակազդեցություններն ու պահանջները պիտի նկատի առնվեն այն պետական պաշտոնյաների կողմից, որոնք քաղաքացիների հանդեպ ուշադիր:
Հանրային խաղաղությունը պիտի հաստատվի միայն այն ժամանակ, երբ արդարորեն իրականանա պատրիարքական ընտրությունը, որը արդարության և իրավունքի պահանջն է։ Լռությունը, որ բխում է համակերպվելուց և հնազանդությունից ոչ թէ խաղաղություն է, այլ՝ հալածանք»:
Նամակը ստորագրել են լրագրողներ, բժիշկներ, դերասաններ, գրոներ, արվեստագետներ, լուսանկարիչներ, գեղանկարիչներ, թարգմանիչներ և այլ մասնագիտությունների տեր պոլսահայեր:
Նրանց ցանկն ամբողջությամբ սկզբնաղբյուր կայքում:
Հարակից հրապարակումներ`
- Գարո Փայլանը Պոլսի պատրիարքի ընտրության հարցով դիմել է Թուրքիայի Ներքին գործերի նախարարին
- Պոլսո Պատրիարքարանի խնդիրները կքննարկեն Էջմիածնում
- Մաշալյան. «Աթեշյանը և Շիրինօղլուն ապացուցեին, որ Թուրքիայի սիրելիներն են»
- Բեքչյանի հրաժեշտը. Տխրեցնող, ցավալի ինտրիգներ են հյուսվել
- Պոլսում բողոքում են Աթեշյանի դեմ
- Տեր Վահրամ. Պոլսո պատրիարքարանի հարցը կքննարկվի փետրվարի 20-ին
- Տեր Խաժակ Արք. Պարսամյան. Պոլսո պատրիարքը համայնքի կողմից պիտի ընտրվի
- «Ժամանակ». Բեքչյանը հրաժարական տվեց, Աթեշյանը վերադարձավ փոխանորդի պաշտոնին
- Պոլսո պատրիարքարանն անորոշության գրեթե տասներորդ տարին է թևակոխում. Գոչունյան
- Պոլսո պատրիարքական տեղապահ Բեքչյանը նամակ է հղել պատրիարքի հավանական թեկնածուներին
- Աթեշյանը զրկվել է Պոլսո պատրիարքության անունից փաստաթղթեր ստորագրելու իրավունքից
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան