Առողջություն 17:30 22/02/2018 Հայաստան

Առողջապահության նախարարությունը ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի ռազմավարություն է մշակում

Հայաստանում ոչ վարակիչ հիվանդություններից մահացությունը 75 տոկոս է: Փետրվարի 22-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին նշեց ՀՀ առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Դավիթ Մելիք-Նուբարյանը՝ ընդգծելով, որ դա համահունչ է զարգացած օտար պետությունների ցուցանիշին:

«Մեր գերնպատակն է մշակել և ներդնել ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի ուրույն ռազմավարությունը՝ իրեն բնորոշ միջոցառումների ծրագրով: Մենք նաև խնդիր ունենք վաղաժամ մահացության ցուցանիշի նվազեցման. Հայաստանում տարեկան մահացության ցուցանիշը 28 000 է, որից մինչև 65 տարեկանների մահացության ցուցանիշը կազմում է մոտ 28 տոկոս, իսկ այս 28 տոկոսի մեծ մասը աշխատանքային տարիքի անձինք են՝ 35-65 տարեկանները»,- ասաց նա: Մելիք-Նուբարյանը նշեց, որ կա թիրախ, որին պետք է հասնել, դա 2040 թվականին բնակչության ավելացումն է շուրջ մեկ միլիոն մարդով, և առողջապահության համակարգն այստեղ անմասն չի կարող մնալ:

Հայաստանում առավել տարածված ոչ վարակիչ հիվանդություններից առաջինը սիրտ-անոթային համակարգի հիվանդություններն են, որոնց բաժին է հասնում ընդհանուրի 40 տոկոսից ավելին: Երկրորդ տեղում չարորակ նորագոյացություններն են, այստեղ վիճակի մի փոքր կայունացում կա. 2016-ին եղել է ընդամենը 4 նոր առաջնակի դեպք ավելի՝ նախորդի հետ համեմատ, և կա մահացության դեպքերի նվազում: «Որպեսզի ցուցանիշը լինի կայուն, անհրաժեշտ է դրանց դեմ ընդհանուր, համալիր պայքարի մոտեցումների ներդրում»,- ասաց նա:

Երրորդ տեղում շնչառական համակարգի հիվանդություններն են: Սրանք ընդհանուր հիվանդությունների խումբ են, որոնք բնորոշվում են ստորին շնչուղիների՝ ժամանակի ընթացքում օբստրուկցիայի ենթարկվելով և բերում են դժվարաշնչության: «Ինչու՞ ենք մենք կարևորում պայքարը հենց այս երեք հիվանդությունների դեմ, շատ պարզ պատճառով՝ դրանց մեծ մասն ունեն ընդհանրություն՝ ռիսկի գործոն, այդ հիվանդությունների դեմ պայքարելով՝ կանխարգելում ենք դրանք, իսկ կանխարգելմամբ շատ ավելի քիչ ռեսուրսներ ենք ծախսում, քան հետո՝ բուժման ընթացքում»,- ասաց նա:

Մելիք-Նուբարյանի խոսքով՝ ծխախոտի օգտագործումը թոքի քաղցկեղի թիվ 1 ռիսկի գործոնն է, և առհասարակ բոլոր քաղցկեղների 40-50 տոկոսը պայմանավորված է ծխախոտի օգտագործմամբ, քաղցկեղի ռիսկի գործոն են նաև խրոնիկական ինֆեկցիաները և որոշ վիրուսներ: Հայաստանում հիվանդացության և մահացության ցուցակում բարձր տեղ զբաղեցնող քաղցկեղի՝ արգանդի և պարանոցի քաղցկեղի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցն, ըստ ԱՆ ներկայացուցչի, պատվաստումն է մարդու պապիլոմա վիրուսի դեմ:

Նրա խոսքով՝ լյարդի քաղցկեղի դեմ ևս կարելի է արդյունավետ պայքարել կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ: Ծխախոտը նաև սիրտ-անոթային հիվանդությունների ապացուցված ռիսկի գործոն է և նորից նպաստում է այդ հիվանդությունների առաջացմանը: «Մի պարզ, բոլորի համար ընդունելի գաղափարի շուրջ եթե համախմբվենք, դա ծխախոտի օգտագործման նվազեցումն է, որի շնորհիվ ինչքան մարդկանց կյանքեր կարող ենք փրկել և հիվանդացությունը նվազեցնել»,- ասաց նա:

Մելիք- Նուբարյանը դարձյալ ընդգծեց՝ իրենց պայքարը ծխածոտի, առավել ևս՝ ծխողների դեմ չէ. յուրաքանչյուր հայաստանցու կյանքը ամենաթանկ արժեքներից է, և եթե այսօր ծխախոտի օգտագործումը սահմանափակում են, նպատակը դա է միայն: Հարցին՝ ինչու՞ են մարդիկ բուռն արձագանքում նախարարության ցանկացած նորամուծության, նա պատասխանեց, որ ցանկացած փոփոխություն նորություն է, և երբ մարդիկ երկար տարիներ սովորել են ապրել ինչ-որ կերպ, փոփոխությունը ենթադրում է որոշակի վարքագծային մոդելի փոփոխություն, որին հակադարձելը բնական մարդկային ռեակցիա է:

«Առաջինը ասելու են՝ ոչ, չենք անելու, դուք, ուրեմն, ինչ-որ բան եք մտածում, բայց այդպես չէ: Իրականում այն, ինչ անում ենք, արվում է հանուն մեզ: Նույն հակաբիոտիկների դեպքում, դա ամենևին չի արվում, որ հայաստանցու կյանքը բարդացվի, այսօր մենք ունենք հակաբիոտիկներ, որոնք կորցրել ենք, որոնք այլևս օգտակար չեն և եթե մենք շարունակենք այս տեմպերով, ուղղակի որոշ ժամանակ հետո դժվար կլինի բուժել այն խնդիրը անգամ, որ այսօր հեշտ է բուժելը»,- նշեց նա:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

21:25
Reuters. Թրամփը 24 ժամվա ընթացքում կստորագրի միայն երկու սեռերի ճանաչման հրամանը
Հանրապետական ​​Դոնալդ Թրամփը մտադիր է առաջիկա 24 ժամվա ընթացքում հրամանագիր ստորագրել երկրի իշխանությունների՝ ընդամենը երկու սեռ ճանաչելու...
Աղբյուր` Panorama.am
21:12
Ռաֆայել Երիցյանը չընտրվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ` բավարար ձայներ չհավաքելու պատճառով
Ռաֆայել Երիցյանը չընտրվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ, բավարար ձայներ չհավաքելու պատճառով: Երիցյանն այս պահին ԱԱԾ-ում զբաղեցնում է...
Աղբյուր` Panorama.am
21:00
Մակունցը մասնակցում է հանրապետական Դոալդ Թրամփի երդմնակալության արարողությանը
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը ևս մասնակցում է ԱՄՆ նախագահի երդմնակալության արարողությանը։ Վաշինգտոնում ընթանում է ԱՄՆ նախագահ Դոնալդ...
Աղբյուր` Panorama.am
20:46
ԵՄ պատվիրակության ներկայացուցչները տեղեկացվել են Գորիսի շրջանում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին
Հայաստանում ԵՄ առաքելությունը Գորիսում հյուրընկալել է Հայաստանում Եվրոպական Միության դեսպան Վասիլիս Մարագոսին: ԵՄ պատվիրակությունը մանրամասն...
Աղբյուր` Panorama.am
20:30
Թրամփի օրոք թուրք-ամերիկյան հարաբերություններում դրական շրջափուլ է կանխատեսվում
Վերջին օրերին թուրքական մամուլի հիմնական դիտարկման և քննարկման առարկան ԱՄՆ նորընտիր նախագահի օրոք թուրք-ամերիկյան հարաբերությունների ձևավորումն...
Աղբյուր` Panorama.am
20:16
Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին երաշխավորել թափանցիկ ընթացակարգ․ միջազգային արձագանքը՝ Բաքվի դատավարությունների մասին
ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների...
Աղբյուր` Panorama.am
20:02
Էրդողանը հայտարարել է ուկրաինական հակամարտության շուտափույթ կարգավորման անհրաժեշտության մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է ուկրաինական հակամարտության շուտափույթ կարգավորման անհրաժեշտության մասին։ «Մենք...
Աղբյուր` Panorama.am
19:48
Ժամը 19:30-ի դրությամբ, Աշոցքի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում
Հունվարի 20-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Աշոցքի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։...
Աղբյուր` Panorama.am
19:35
Երևանում կկայանա Երևանի քաղաքապետի գավաթ բռնցքամարտի մեծահասակների մրցաշարը
Ապրիլի 14-ից 20-ը Երևանում կկայանա Երևանի քաղաքապետի գավաթ բռնցքամարտի մեծահասակների մրցաշարը, որն ընդգրկված է նաև EUBC օրացույցային պլանում:...
Աղբյուր` Panorama.am
19:23
Դոնալդ Թամփի երդմնակալության արարողությունն է
Վաշինգտոնում այս պային ընթանում է Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողություը։  Թրամփը երդվում է որպես ԱՄՆ նախագահ։ ...
Աղբյուր` Panorama.am
19:11
«Գրեթե 100 հրամանագիր». Ինչ է ծրագրում անել Թրամփը Սպիտակ տուն վերադառնալու օրը
Դոնալդ Թրամփը խոստացել է, որ իր պաշտոնավարման առաջին օրը «գլխապտույտ» է լինելու։ Երդմնակալության արարողությունից հետո, արդեն որպես...
Աղբյուր` Panorama.am
18:59
Իրանի ԱԳՆ. Գազայում հրադադարը նշանակում է Պաղեստինը ոչնչացնելու ծրագրի ավարտը
Գազայի հատվածում հրադադարը նշանակում է, որ Պաղեստինը ոչնչացնելու ծրագիրը դադարեցվել է։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Քննարկվել է կրիպտոակտիվների ոլորտի կարգավորման օրենքի նախագիծը
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է կրիպտոակտիվների ոլորտի կարգավորմանն ուղղված օրենքի...
Աղբյուր` Panorama.am
18:33
«Վանաձոր» ՔԿՀ-ում ներնետված 7 բջջային հեռախոսները հայտնաբերվել են կալանավորված անձի խցում
Հունվարի 18-ին՝ ժամը 06:15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պահակետերից մեկում ծառայությունն իրականացնող...
Աղբյուր` Panorama.am
18:20
Իրազեկում՝ կառուցապատման թույլտվությունների թվայնացման ժամկետների վերաբերյալ
2025 թվականի հունվարի 1-ից Հայաստանի ողջ տարածքում էլեկտրոնային եղանակով քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման գործընթացով պայմանավորված՝...
Աղբյուր` Panorama.am
18:08
ԵԽ-ն կքննարկի Վրաստանի հարցը
Եվրախորհրդարանը (ԵԽ) հունվարի 21-ին կքննարկի Վրաստանի հարցը։ ԵԽ-ի օրակարգում կլինեն «Քաղաքական զարգացումները և շարունակվող...
Աղբյուր` Panorama.am
18:00
Նախորդ շաբաթվա ընթացքում արտակարգ դեպքերից տուժել է 94, զոհվել՝ 10 մարդ. ՆԳՆ փրկարար ծառայությունից
Հունվարի 13-19-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 489 դեպք, որից 164-ը՝ արտակարգ: ՆԳՆ փրկարար ծառայությունից...
Աղբյուր` Panorama.am
17:56
Լիբանանի նորընտիր նախագահը շնորհակալություն է հայտնել Արամ Առաջինին և հայ համայնքին
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը 18 միաբան հայրերի հետ այցելել է նախագահական նստավայր՝  Լիբանանի հայ առաքելական  համայնքի...
Աղբյուր` Panorama.am
17:43
Ռուսաստանի ԱԳ-ն մանրամասներ է հայտնել Լավրով-Միրզոյան բանակցությունների մասին
Ռուսաստանի ԱԳ նախարարությունը մանրամասներ է հայտնել Հայաստանի ու Ռուսաստանի ԱԳ նախարարների՝ վաղը կայանալիք բանակցությունների մասին։...
Աղբյուր` Panorama.am
17:30
Սա դիտավորյա՞լ մոլորեցում է. Ընդդիմադիր պատգամավորը՝ ԿԳՄՍ փոխնախարարին
««Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու կարևորությունը պայմանավորված է...
Աղբյուր` Panorama.am
17:26
Խոշոր հրդեհ Ձորաստան գյուղում
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունվարի 19-ին, ժամը 19:00-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Ձորաստան գյուղում այրվում է խոտածածկ...
Աղբյուր` Panorama.am
17:17
Իջևանի ու Սևքարի անտառտնտեսությունների անտառներում այնքան հատումներ են եղել, որ անտառները զբոսայգի են դարձել. Ոսկան Սարգսյան
Սևքարի և Իջևանի անտառտնտեսությունների տնօրենները ե՞րբ են կալանավորվելու։ Հարց է հնչեցնում տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանն ու հիշեցնում օրեր...
Աղբյուր` Panorama.am
17:13
Դուք 7 քաղաքացիական և վարչական գործերով պատասխանող կողմ եք. Լիլիթ Գալստյանը՝ ՔՊ-ի ԲԴԽ թեկնածուին
«Դուք հավակնում եք ապաքաղաքական, խիստ անկողմնակալություն և անաչառություն ակնկալող պաշտոնի, սակայն ֆեյսբուքյան էջում առատորեն ներկա...
Աղբյուր` Panorama.am
16:41
Միրզոյանն ու Լավրովը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով
Հունվարի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Մոսկվայում։
Աղբյուր` Panorama.am
16:17
Օդի ջերմաստիճանը 21-22-ի գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով
Երևանում 20-ի ցերեկը, 21-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում հունվարի 20-ի ցերեկը, 21-25-ին սպասվում է առանց...
Աղբյուր` Panorama.am
16:14
Ազատ գյուղի կացարանում հրդեհի գործի խորհրդավորությունն այն է, որ չկա մի անձ, որի տված ցուցմունքների մեջ հակասություններ չլինեն. Նորիկյան
Ազատ գյուղի կացարանում  հրդեհի գործի խորհրդավորությունն այն է, որ չկա մի անձ, որի տված ցուցմունքների մեջ հակասություններ չլինեն։ Այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:06
Դու մի ասա՝ էդ ...պուտանկեքը, հեսա պարզում եմ՝ ովքեր են. Խամոյանն ընթերցեց Ալեքսանդր Սիրունյանի գրառումը
«Ես ներողություն եմ խնդրում,մենք Ալեքսանդր Սիրունյանի՞ն ենք լսում, դուք Ալեքսանդր Սիրունյա՞նն եք»,-ԱԺ-ում Սիրունյանին դիմեց...
Աղբյուր` Panorama.am
16:00
Ինչպիսի՞ կլիմայական շեղումներ են դիտվել Հայաստանում 2024 թվականի ընթացքում
2024 թվականին տարեկան միջին ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 7․2 °C, որը նորմայից բարձր էր 1․7°C-ով։ Այն յոթերորդ տաք տարին էր, սկսած...
Աղբյուր` Panorama.am
15:45
Սույն անձը սոցցանցերում հայտնի է իր ամենավերջին փողոցային ձևակերպումներով, սա ՔՊ-ի լավագույն թեկնածուն է. Խամոյանը՝ Սիրունյանի մասին
Ազգային ժողովում քննարկվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջադրված...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱԺ նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ պատգամավոր Մհեր Սահակյանի
10:40 20/01/2025

ԱԺ նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ պատգամավոր Մհեր Սահակյանի

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}