Ձեռքներդ պուլսի վրա պահեք. վարչապետը՝ գյուղատնտեսության նախարարությանը
Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց «Պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին մատչելի գներով պարարտանյութերի ձեռքբերման» ծրագրի շրջանակներում սուբսիդիա և դրամաշնորհ տրամադրելու մասին որոշման նախագիծը:
Գյուղատնտեսական աշխատանքների իրականացման գործում հողօգտագործողներին աջակցություն ցուցաբերելու, գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացիական տնտեսությունների եկամուտները բարձրացնելու և գյուղատնտեսությամբ զբաղվելը շահավետ դարձնելու նպատակով առաջարկվում է Հայաստանի հողօգտագործողներին մատչելի գներով տրամադրել ընդհանուր առմամբ 3000 տոննա ֆոսֆորական և կալիումական պարարտանյութեր:
Սուբսիդիայի ադյունքում, գյուղացիները մեկ պարկ պարարտանյութը կարող են ձեռք բերել 7000 դրամով:
ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանն ասաց, որ 3000 տոննա պարարտանյութերի սուբսիդիան կկազմի 285 միլիոն դրամ, իսկ համայնքներում փոխադրման աշխատանքներ կազմակերպելու նպատակով դրամաշնորհը`18 միլիոն 750 հազար դրամ: Նշվեց նաև, որ ծրագրի համար նախատեսված 443 մլն 250 հազար դրամից կծախսվի 303 մլն 750 հազար դրամ, այսինքն՝ կտնտեսվի 139,5 մլն դրամ:
«Ճիշտ եմ չէ հասկանում, որ մենք այդ թեման ապակենտրոնացրել ենք: Պարարտանյութի մատակարարման մասնակիցները շատ են, մարզպետները դրանում ներգրավված են, մենք սուբսիդավորում ենք այն հասցեն, որը մեզ պետք է, որպեսզի մենք գների կառավարելիությունը շուկայում կարողանանք կարգավորել», - դիմելով փոխանախարարին՝ ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը:
Ռոբերտ Մակարյանն էլ նշեց, որ ազատականացված է ազոտական պարարտանյութի մասով:
«Ձեռքներդ պուլսի վրա պահեք», - ասաց վարչապետը:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան