Ֆեյսբուք սոցիալական ցանցում ծագած տեխնիկական խնդիրերն աստիճանաբար շտկվում են. ՏՏ փորձագետ
Այսօր ծագած տեխնիկական խնդիրների պատճառով ֆեյսբուք սոցիալական ցանցի շատ օգտատերեր, իրենց մուտքանունն ու ծածկագիրն անհրաժեշտ դաշտում հավաքելով, հայտնվել են բոլորովին անծանոթ պրոֆիլում։ Սակայն խնդիրը, ամենայն հավանականությամբ, հաքերայի հարձակման հետևանք չէ, այլ ֆեյսբուքի ներքին խնդիր։ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ՏՏ փորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ միաժամանակ տեղեկացնելով, որ խնդիրը փոքր առ փոքր շտկվում է։
«Իմ ծանոթների շրջանում խնդիրն արդեն վերացել է։ Հենց այս բնույթի տեխնիկական խնդրի առաջին անգամ ենք հանդիպում։ Խնդիրը տարօրինակ է այնքանով, որ նույն օգտատերը հեռախոսով լիովին նորմալ կարողացել է իր էջ մուտք գործել, իսկ ահա համակարգչից՝ հայտնվել անծանոթ էջում»,- ասաց մեր զրուցակիցը։
Սամվել Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ ֆեյսբուքի ղեկավարությունն առայժմ չի մեկնաբանել իրավիճակը, ինչով պայմանավորված էլ՝ դժվար է միանշանակ պնդել խնդրի իրական պատճառը։ Հատկանշական է, որ որոշ օգտատերերի անձնական հաշիվներ ընդհանրապես հնարավոր չի եղել մուտք գործել։
ՏՏ փորձագետը նշեց, որ տեխնիկական դժվարություններ ծագել են նաև ինստագրամ սոցիալական ցանցում։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան