Անկարայի արձագանքը՝ Հոլանդիայի խորհրդարանի կողմից ցեղասպանության վերաբերյալ օրինագծերի ընդունմանը
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը արձագանքել է Նիդերլանդների խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության մասին 2 բանաձևերի ընդունմանը: Այս մասին գրում է «Էրմենիհաբեր»-ը:
«Մենք խստորեն դատապարտում ենք Նիդերլանդների խորհրդարանի՝ 1915 թվականի դեպքերը որպես ցեղասպանություն ճանաչելու մասին որոշումները: Եվրոպայի կենտրոնում՝ Սերեբրենիցայում իրագործված ցեղասպանության վրա աչք փակող երկրի կողմից ընդունված այս անհիմն որոշումները կապ չունեն ոչ պատմության, ոչ էլ արդարության հետ:
Այս որոշումները ոչ մի իրավական ուժ չունեն։ Եվրոպայի մարդու իրավունքների դատարանի որոշումները ցույց են տալիս այս հարցում մեր իրավացիությունը»,- ասվում է Թուրքիայի արտգործնախարարության հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Նիդերլանդների խորհրդարանի ստորին պալատը քվեների մեծամասնությամբ (142 կողմ, դեմ՝3) ընդունել է Օսմանյան Թուրքիայում 1915 թվականի հայերի զանգվածային սպանդը որպես ցեղասպանություն ճանաչելու երկու օրինագիծ:
Ըստ առաջինի՝ Հոլանդիան վերահաստատել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու 2004 թվականի որոշումը, ըստ երկրորդի, այս տարվա ապրիլի 24-ին, ապա հինգ տարին մեկ Երևան է գործուղվելու Նիդերլանդների կառավարության ներկայացուցիչն, ով մասնակցելու է Հայոց Եղեռնի զոհերի ոգեկոչման արարողություններին:
Հարակից հրապարակումներ`
- Նալբանդյան. Այս քայլով Նիդերլանդների խորհրդարանը կրկին հավաստեց իր հավատարմությունը համամարդկային արժեքներին
- Նիդերլանդների խորհրդարանն ընդունեց Հայոց ցեղասպանության մասին բանաձևերը
- Հայոց ցեղասպանության մասին նախագծերը Նիդերլանդների խորհրդարանում քվեարկության կդրվեն փետրվարի 22-ին
- Նիդեռլանդների խորհրդարանում շատերն են համոզված Հայոց Ցեղասպանության պաշտոնապես ճանաչելու անհրաժեշտության մեջ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին