Այսօր մենք Արմեն Սարգսյանին առաջադրեցինք որպես ՀՀ չորրորդ նախագահի թեկնածու. Վահրամ Բաղդասարյան
ՀՀԿ-ի կողմից նախագահի թեկածու առաջադրված Արմեն Սարգսյանի հետ այսօրվա հանդիպմանը վերջինս հայտնել է ամենատարբեր շրջանակների հետ հանդիպումների արդյունքները, վերահաստատել իր վերջնական որոշումը, թե ինչու է վճռել ՀՀ նախագահի բեռը վերցնել իր ուսերին: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այսօր այս մասին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
«Այսօր մենք, ՀՅԴ-ի հետ միասին, ստորագրահավաք կազմակերպեցինք և Արմեն Սարգսյանին առաջադրեցինք որպես ՀՀ չորրորդ նախագահի թեկնածու»,- ասաց նա:
Հարցին՝ իսկապես կարծում է, որ այս ընթացքում Արմեն Սարգսյանի առաջադրման շուրջ լայն կոնսոլիդացիա՞ է ապահովվել, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց՝ կոնսոլիդացիան մեկ անձով չի լինում:
«Դա հետագայում կերևա՝ քվեարկության արդյունքներով, նրա հավաքած ձայներով ԱԺ-ում և հետագայում՝ աշխատանքի ընթացքում: Ինձ թվում է՝ նա այն թեկնածուն է, որ լայնախոհություն ու կոնսոլիդացիա կլինի: Մեր կարծիքով, ինքը այդ թեկնածուն է և կարող է կոնսոլիդացիա ապահովել»,- համոզմունք հայտնեց հանրապետական գործիչը:
Նա միաժամանակ շտապեց փարատել որոշ շրջանակների կասկածները, որ Արմեն Սարգսյանի թեկնածությունը լայն կոնսոլիդացիայի չի արժանացել անգամ ՀՀԿ-ի ներսում:
«Պետք է հայտնեմ, որ Սերժ Սարգսյանն իր կարծիքը հայտնել է ամենավերջում: Բնական է, որ կուսակցության բոլոր անդմաները չեն կարող նույն կարծիքն ունենալ, բայց երբ քաղաքական ուժը որոշում է կայացնում, հարգում ենք այդ որոշումը»,- ասաց նա:
Անդրադառնալով «Ելք»-ի նախաձեռնությանը՝ Սահմանադրական դատարանում վիճարկելու Հանրապետության նախագահին Ազգային ժողովում ընտրելու հարցի օրինականությունը ՝ Վահրամ Բաղդասարյանը նախ խնդրեց նեղ մասնագիտըական հարցերով իրեն չծանրաբեռնել, այնուհետ նկատեց՝ դա նրանց իրավունքն է, իսկ ՍԴ-ն կտա վերջնական պատասխանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին