Արտակ Զեյնալյան. Մարտի 1-2-ին սցենարի իրականացումը խախտվել է
Մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ լսումների արդյունքում պարզվեց, որ քաղաքական մեծամասնության ու փոքրամասնության գնահատականներն ըստ էության չեն տարբերվում: Այսօր նման կարծիք հայտնեց «Ելք» խմբակցության անդամ Արտակ Զեյնալյանը:
«Այդ դեպքում ինչո՞ւ չընդունել ԱԺ հայտարարությունը, ընդունել ԱԺ-ի կողմից հղել այդ ուղերձը, հայտնել մեր սրտացավությունը որպես քաղաքական մարմին»,-ասաց պատգամավորը:
Նրա համոզմամբ, խնդրով միայն իրավապահները չէ, որ պետք է զբաղվեն:
«Լինելով իրավաբան, ես կարող եմ ինձ թույլ տալ դա ասել: Դասակարգին դավաճանելու կամ պաշտպանելու խնդիր չեմ ունենա, եթե ասեմ, որ արդարության ընկալումը ոչ միայն հատուկ է մարդուն, այլև կենդանուն: Հիմա եկեք գնահատենք այն, ինչ կատարվել է, արդա՞ր է, մեզ բավարարո՞ւմ է»,-ասաց նա:
Զեյնալյանը մարտի 1-ի տասը զոհերից 9-ի ներկայացուցիչն է հայաստանյան դատարաններում ու ՄԻԵԴ-ում, նաև քաղաքական ակտիվիստների կողմից մոտ 50 դիմումներ է ներկայացրել Եվրոպական դատարան: Շուտով մի քանի վեճերի վերաբերյալ կլինեն վճիռներ:
«Ես ինֆորմացիային տիրապետում եմ գրեթե այնքան, որքան դատախազությունը, բայց գնահատականներն են տարբեր»,-ասաց պատգամավորը:
Տասը տարի առաջ տեղի ունեցածը Զեյնալյանն այսօր խորհրդարանի դահլիճում որակեց սցենարի իրականացում, որը սակայն խախտվել է. «Պետք է լինեին պետական մարմինների շենքերի գրավում, դրա դրդումը եղել է, Արամ Սարգսյանն է կանխել, պիտի լինեին նաև զոհված զինվորականներ, խանութներ պիտի թալանվեին, սակայն այդ խանութների կողքին կար նաև զենքի խանութ, որին մարդիկ մատոց չէին կպել: Մեր հասարակությունն այդ անկարգություններին սովոր չէ, հազարավորներով երթ է լինում, մի հատ մեքենայի ներկ մանրադրամով չի քերծվում»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- Գ. Կոստանյան. Ես ունեմ հնչած բոլոր հարցերի սպառիչ պատասխանները
- Անդրանիկ Քոչարյան. Չեմ ուզում, որ դատախազությունը 11-րդ տարում մարտի 1-ի մասին նույն զեկույցը ներկայացնի
- Դատախազն ԱԺ-ում ներկայացրեց մարտի մեկի գրքործով զարգացումները
- «Ելք»-ն առաջարկում է փոխհատուցում տրամադրել մարտի մեկի զոհերի հարազատներին
- ԱԺ-ում մեկ րոպե լռությամբ հարգեցին մարտի 1-ի զոհերի հիշատակը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին