«Ժողովուրդ». 700 մլն դրամ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներին պարգևատրելու համար
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևանի քաղաքապետարանը պարզապես մսխում է համայնքային բյուջեի միջոցները` ծախսելով գումարներն ամենաանիմաստ նպատակներով:
«Ժողովուրդ» օրաթերթը նաև պարզեց, որ միայն աշխատակիցների պարգևատրման գծով ծախսերը կազմել են 639 մլն 212 հազար 300 հազար դրամ: Իսկ այս տարվա բյուջեով այդ նպատակով ծախսվելու է 700 մլն դրամ: Դժվար չէ ենթադրել` Տարոն Մարգարյանն ըստ արժանվույն կգնահատի ավագանու հայտնի նիստին «դեմն առեք, շուտ» հրահանգով ընդդիմադիր ավագանիների առաջը կտրած, հետո լրագրողների գործունեությունը խոչընդոտած իր ենթականերին:
Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը ավագանու նիստում կատարված միջադեպի վերաբերյալ երեկ զրուցել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ: Նա չի բացառել այս գործի նախաքննությունը քննչական կոմիտեից հատուկ քննչական ծառայություն տեղափոխելու տարբերակը: «Եթե քննության ընթացքում հիմքեր ձեռք կբերվեն ՀՔԾ ենթակայության սուբյեկտի կողմից հանցագործություն կատարելու վերաբերյալ, այդ պահին կլուծվի քննչական ենթակայության հարցը»,- ասել է դատախազը»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները