Պիպոյան. ԱՆ-ն այնպես է իրականացնում գործառույթները, որ մարդիկ ասում են՝ կլինի ոչ մի բան չանեք
Քաղաքացիներն առողջապահության նախարարությունից ավելի շատ ակնկալում են ոչինչ չանել: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց «Իրազեկ և պաշտպանված սպառող ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը՝ անդրադառնալով դեղերի գնման փոփոխություններին:
Բանախոսը կարծում է, որ նախարարությունը լավ չի իրականացնում գործառույթները:
«Ծխելու դեմ պայքարի այնպիսի նախագիծ են բերում, որ ծխողների թիվը երկրում ավելանում է, բոլորը սկսում են բոյկոտել, որովհետև օրենքն իրականությունից կտրված է: Քաղցկեղի դեմ ծրագիր են իրականացնում, որ մարդիկ պիտի ծափ տան, բայց ոչ մեկ չի ցանկանում իր երեխային տանի պատվաստման»,-որպես օրինակ ներկայացրեց նա:
Անդրադառնալով դեղերի գնման փոփոխությունների նախագծին, ՀԿ նախագահը նշեց, որ մարդիկ պետք է վստահ լինեն, որ այստեղ կոռուպցիա չկա, քաղաքացիների համար տեսանելի չէ, թե ինչպիսին է լինելու էլեկտրոնային համակարգը։
«Ասում են, սատանան այնքան վախենալու չի, որքան թվում է: Սակայն էս էն դեպքերից է, որ սատանան կարող է վախենալու դառնալ: Ես ունեմ նույն մտավախությունները, ինչ քաղաքացիները»,-նկատեց Պիպոյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- Մարտի 1-ից դեղատոմսով դուրս գրվող դեղերի ցանկերը
- Դեղատոմսով դեղերի լեղի կողմերը
- Վարդան Գևորգյան. Հանրապետությունում կգործարկվի էլեկտրոնային դեղատոմսի գաղափարը
- Մարտի 1-ից հակաբիոտիկները կվաճառվեն միայն դեղատոմսով
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա