Սարգիս Քլոյան. Մեր պահանջն է պարզել, ովքեր սպանեցին մեր երեխաներին
«Մեր պահանջը բացարձակապես կապ չունի քաղաքականության հետ»,-ԱԺ-ում ընթացող լսումների ժամանակ հայտարարեց «Մարտի 1» ՀԿ փոխնախագահ Սարգիս Քլոյանը: Նա 2008-ի մարտի 1-ին զոհված Գոռ Քլոյանի հայրն է:
Նրա խոսքով, իր ու մյուս զոհերի հարազատների պահանջը մեկն է՝ բացահայտել մարտի մեկի ոճրագործության հեղինակներին:
«Մեր պահանջն է պարզել, թե ով հրաման տվեց, ովքե՞ր սպանեցին մեր երեխաներին, պատասխանատվության չեն ենթարկվել ոչ կատարողները, ոչ էլ հրաման տվողները»,-ասաց նա:
Անդրադառնալով այն հայտարարությանը, թե վկաների մի մասն արտագաղթել է, մյուսներն էլ չեն հիշում, թե ինչ է տեղի ունեցել: Քլոյանի հայրը մտահոգություն հայտնեց, որ մի քանի տարի անց շատերը չեն հիշի մարտի 1-ի մասին:
«Որպես մարտի 1-ի մասնակից ի՞նչ եմ տեսել: Մոտ 500 սադրիչներ ջարդում էին Ռուսաստանի դեսպանատունը, որ ասեին՝ ընդդիմությունը հակառուսական տրամադրություններ ունի»,-ասաց Քլոյանը:
Նա համոզմունք հայտնեց, որ անցած տասը տարիների ընթացքում դատախազներն ու քննիչները ոչ թե ջանք են գործադրել հանցագործությունները բացահայտելու համար, այլ «պարտկելու համար»:
«Մենք պայքարելու ենք բոլոր մեղավորներին պատժելու համար»,-խոսքն ավարտեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- «Ելք»-ն առաջարկում է փոխհատուցում տրամադրել մարտի մեկի զոհերի հարազատներին
- ԱԺ-ում մեկ րոպե լռությամբ հարգեցին մարտի 1-ի զոհերի հիշատակը
- Մարտի 1-ին Մյասնիկյանի արձանի տարածքը կբացվի
- Մարտի 1-ի քրեական գործը կարճելու միտում չկա
- Երբ Մարտի մեկը նոր էր
- Սարգիս Քլոյան. «Ճյուղը, որի վրա նստած են մարդասպանները, չեն կտրի»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան