Beeline-ի աջակցությամբ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում բացվեց «ԱՐՎԵՍՏԱՆՈՑ» նախագիծ-ցուցադրությունը
Beeline-ի աջակցությամբ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում տեղի է ունեցել «Արվեստանոց» լուսանկարչական ցուցադրություն-նախագծի հանրային բացումը:
Նախագիծն անցկացվում է Գաֆէսճեան պատանեկան խորհրդի մասնակցությամբ և ներկայացնում է ինը ֆոտոպատում տասը հայ ժամանակակից նկարիչների և նրանց արվեստանոցների մասին։
Beeline Հայաստանի հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ լուսանկարները բացահայտում են արվեստագետների ստեղծագործական միջավայրի բազմազանությունը Գաֆէսճեան պատանեկան խորհրդի անդամների աչքերով:
«Արվեստանոց» նախագիծը մեկնարկել է 2017 թվականի օգոստոսին վավերագրական լուսանկարչության դասընթացով, որի շրջանակներում 4Պլյուս կենտրոնում պատանեկան խորհրդի տաս անդամները մասնակցել են Նազիկ Արմենակյանի պարապմունքներին, ծանոթացել լուսանկարչության պատմությանը, ձեռք բերել տեսական և գործնական գիտելիքներ, որին հաջորդել են արվեստանոցային այցերը և հանդիպումներն արվեստագետների հետ:
«Արվեստանոց» լուսանկարչական ցուցադրությունը Գաֆէսճեան պատանեկան խորհրդի երրորդ խոշոր նախագիծն է, որը միաժամանակ ամփոփում է 2017-2018 թթ. պատանեկան խորհրդի գործունեությունը: Ներգրավելով պատանիներին և արվեստագետներին ստեղծագործական երկխոսության մեջ՝ «Արվեստանոց» նախագիծը միջսերնդային ճանաչողության և համագործակցության ինքնատիպ հարթակ դարձավ, որի արդյունք հանդիսացող ֆոտոպատումներն արտացոլում են այդ հարաբերությունների անմիջականությունն ու հուզական փորձառությունը: Շնորհակալ ենք մեր մշտական գործընկեր Beeline-ին՝ Կենտրոնի կրթական նախաձեռնությունները հովանավորելու համար», - մեկնաբանել է ԳԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը։
«Beeline-ի համար շատ կարևոր է, որ երիտասարդները յուրացնեն և օգտագործեն ժամանակակից տեխնոլոգիաները։ Այսօրվա դրությամբ լուսանկարչությունը հենց այն ուղղություններից է, որ կապում է արվեստը թվային տեխնոլոգիաների հետ։ Մենք հույս ունենք, որ այս ծրագիրն իսկապես կօգնի մասնակիցներին գտնել իրենց ապագան լուսանկարչության ոլորտում ու նրանց կյանքը կդարձնի ավելի լավը», - նշել է Հայաստանում Beeline-ի Հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Նաիրա Նազարյանը:
«Արվեստանոց» ցուցադրությունը ներկայացված է Կենտրոնի Շարժասանդուղքների սրահում՝ «Խանջյան պարտեզի», «Խանջյան» և «Սասունցի Դավիթ պարտեզի» հարթակներում, մինչև սույն թվականի հունիսի 3-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին