«ՉԻ». Լևոն Ալթունյանը դժգոհ է նախարարության աշխատակիցներից
«Չորրորդ իշխանություն» թերթի տեղեկություններով՝ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը վերջերս տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ դժգոհել է նախարարության աշխատակիցներից, որ չեն կարողանում մասնավոր հիվանդանոցների հետ լավ աշխատել և դրանք պահել հսկողության տակ:
«Բանն այն է, որ «մասնավորները» դուրս են առողջապահության նախարարության վերահսկողությունից և ոչ մի կերպ չեն ենթարկվում այստեղ ընդունված կանոններին: Լևոն Ալթունյանը նախարարի պաշտոնում մեկ տարի պաշտոնավարելուց հետո փորձում է իրավիճակը փոխել ու դառնալ դրության տերը: Նա նշում է, որ նախարարության գերխնդիրը մասնավոր հիվանդանոցներին նույն դաշտ բերելն է: Չնայած նախարարի ջանքերին, դա առայժմ նրան կարծես թե չի հաջողվում»,- գրում է թերթը:
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները