Գ. Կոստանյան. Ես ունեմ հնչած բոլոր հարցերի սպառիչ պատասխանները
Հայաստանի նախկին գլխավոր դատախազ, Հանրապետական խմբակցության անդամ Գևորգ Կոստանյանն ԱԺ-ում մարտի 1-իիրադարձությունների վերաբերյալ լսումներում շնորհակալություն հայտնեց «Ելք» խմբակցությանը նման միջոցառում նախաձեռնելու համար:
«Շատ անկեղծ եմ ասում: Սա հնարավորություն տվեց մեր հանրությանը, տուժողների իրավահաջորդներին, քաղհասարակությանը կոմպլեքս արտահայտել իրենց դժգոհությունները, ակնակլիքները, հնարավորություն տվեց իրավապահ համակարգին՝ ներկայացնելու, թե ինչ է կատարվել և կատարվելու: Սա անհրաժեշտություն էր»,-ասաց նա:
Անդրադառնալով ելույթներում հնչած հարցերին, պատգամավորն ասաց, որ ունի դրանց բոլորի սպառիչ պատասխանները: Խնդրեց լրացուցիչ ժամանակ մարտի 1-ի իրադարձություններում զինված ուժերի ներգրավվածության, արտակարգ դրության հայտարարման ու այլ հարցադրումներին սպառիչ պատասխաններ տալու համար:
«Այստեղ նշվեց, որ արտակարգ դրություն նախագահի կողմից հայտարարվեց, առանց «Արտակարգ դրության մասին» օրենքի: Այո, բայց դրա անհրաժեշտությունն էլ չկար, քանի որ Սահմանդրության 55-րդ կետը հստակ սահմանում էր այդ մասին: Այդ կետը դեռ գործում է: Այնպես որ խոսել, որ արտակարգ դրություն հայտարարելն ապօրինի է, ներողություն եմ խնդրում, ընդհանրապես հիմք չունի, էլ չեմ ասում իրավական հիմքի մասին»,-ասաց Կոստանյանը:
Ինչ վերաբերում է զորքի մասին գաղտնի հրամանին, ապա Կոստանյանն արձագանքեց. «Այո, դա գաղտնի հրաման էր, և այն հրապարակելու համար անձինք ենթարկվեցին քրեական պատասխանատվության: Բայց չափազանց կարևոր նշանակություն ունի, այն արդյո՞ք ենթադրում էր, զորքի մասնակցություն կամ ներգրավվածություն մարտի 1-ի իրադարձություններին: Իհարկե, ոչ»:
Պատգամավորն ասաց, հրամանը վերաբերել է զորքը զորանոցային վիճակի բերելու անհրաժեշտությանը, քանի որ այդ ժամանակահատվածում սահմանին ակտիվացում էր, մի քանի միջադեպեր եղան:
Լսումների մասնակիցներից ոմանք չհամաձայնեցին Կոստանյանի հայտարարության հետ, արձագանքեցին տեղերից, ինչին ի պատասխան նախկին դատախազն ասաց.
«Ժողովուրդ, լսեք, ասելով չի: Էդ ամեն ինչը գրած է, էդ ամեն ինչն ընդամենը պետք է կարդալ: Իմ ամբողջ ասելիքն այն է, որ հայտարարելով չի: Էդ ամեն ինչը գրած է: Երբ մարդը չի կարդում հրամանը ու էդ հրամանի մասին հայտարարություն է անում, նման հետևության ենք հանգում: Եթե դուք ինչ-որ բանի հետ համաձայն չեք, դա չի նշանակում, որ այդպես չի»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- Անդրանիկ Քոչարյան. Չեմ ուզում, որ դատախազությունը 11-րդ տարում մարտի 1-ի մասին նույն զեկույցը ներկայացնի
- Դատախազն ԱԺ-ում ներկայացրեց մարտի մեկի գրքործով զարգացումները
- «Ելք»-ն առաջարկում է փոխհատուցում տրամադրել մարտի մեկի զոհերի հարազատներին
- ԱԺ-ում մեկ րոպե լռությամբ հարգեցին մարտի 1-ի զոհերի հիշատակը
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա