ԱԺ-ում մեկ րոպե լռությամբ հարգեցին մարտի 1-ի զոհերի հիշատակը
«2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ «Ելք» խմբակցության նախաձեռնած խորհրդարանական լսումները սկսեցին ավելի քան քսան րոպե ուշացումով:
Խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ միջադեպ էր եղել: Լսումներին հրավիրված Վարդգես Գասպարիին խորհրդարան մտնել թույլ չեն տալիս:
«Առանց պատճառաբանության Գասպարիին հրաժարվում են ներս թողնել: Ես ԱԺ նախագահին տեղյակ պահեցի, ասացի, որ մեզ համար անհանդուրժելի է, դատապարտելի է: Միաժամանակ ես ասում եմ, որ Գասպարին, եթե ցանկանա, պետք է ներս մտնի, նա վիրավորվեց դրանից»,-ասաց Փաշինյանը:
Ավելի ուշ Գասպարին ԱԺ նիստերի դահլիճ եկավ:
Նա հիշեցրեց, որ 2008-ի մարտի 1-ին Երևանի կենտրոնում տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում զոհվել են ՀՀ քաղաքացիներ Գոռ Քլոյանը, Տիգրան Աբգարյանը, Տիգրան Խաչատրյանը, Դավիթ Պետրոսյանը, Զաքար Հովհաննիսյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Սամվել Հարությունյանը, Արմեն Ֆարմանյանը, Համլետ Թադևոսյանը, Գրիգոր Գևորգյանը, ապա առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել նրանց հիշատակը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան