Ռուսաստանը պատրաստ է ՄԱԿ-ում սատարել Սիրիայում հրադադարի մասին բանաձևին
Ռուսաստանը պատրաստ է ՄԱԿ-ում սատարել Սիրիայում հումանիտար դադարի մասին բանաձևին, սակայն որևէ երաշխիք չկա, որ զինյալները կպահպանեն այդ հրադադարը։ Այս մասին, «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ, ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Նա ուշադրություն է հրավիրել այն բանի վրա, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում այժմ փորձում են բանաձև ընդունել առնվազն 30 օրով մարդասիրական դադար հայտարարելու մասին։
«Որպեսզի բանաձևը գործող լինի, մենք առաջարկում ենք բանաձև, որը թույլ է տալիս հրադադարն իրական և երաշխիքների վրա հիմնված դարձնել»,- ասել է Լավրովը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան