Անդրանիկ Քոչարյան. Չեմ ուզում, որ դատախազությունը 11-րդ տարում մարտի 1-ի մասին նույն զեկույցը ներկայացնի
«Մարտի 1-ի հանցագործություններից հետո երեք գլխավոր դատախազ է փոխվել: Լավ կլիներ այսօր այստեղ ներկա լիներ գլխավոր դատախազն ու ներկայացներ այն ճանապարհը, որը հնարավորություն կտար ձեռքիօ տակ եղած ու նոր ի հայտ եկած նյութերով քննությունն առաջ տանել»,-ԱԺ-ում 2008 թ. մարտի 1-2-ի իրադարձություններին նվիրված լսումների ժամանակ հայտարարեց Մարտի մեկի գործով ստեղծված, ապա լուծարված փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանը:
Նրա խոսքով, խմբի վերջին զեկույցը նախաքննությանը հնարավորություն կտա այդ իրադարձություններին Զինված ուժերի մասնակցության ողջ խճանկարը բացահայտելու համար:
«Եթե խնդիրներ կառաջանան, դրանք իշխանությունների համար ավելի հաղթահարելի են: Դատախազությունը տասը տարի շարունակ նույն զեկույցն է ներկայացնում, տասը տարի շարունակ այն կրկնվում է: Ես չեմ ուզում, որպեսզի 11-րդ տարում նույն զեկույցը գանք, լսենք, այլ ունենանք փոքր առաջընթաց, բացահայտում ինչ-որ հարցում, որը կառողջացնի մեր երկիրը, հնարավորություն կտա մարտի 1-ը փակելով լուծել նաև այն խնդիրները, որոնք մեզ ամեն օր թուլացնում են»,-ասաց նա:
Ա. Քոչարյանի խոսքն ամբողջությամբ՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- Դատախազն ԱԺ-ում ներկայացրեց մարտի մեկի գրքործով զարգացումները
- «Ելք»-ն առաջարկում է փոխհատուցում տրամադրել մարտի մեկի զոհերի հարազատներին
- ԱԺ-ում մեկ րոպե լռությամբ հարգեցին մարտի 1-ի զոհերի հիշատակը
- Խորհրդարանական 4 ուժերի համար շատ կարևոր է մարտի 1-ի հարցը ուղղակի բարձրացնելը. Անդրանիկ Քոչարյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան