Ֆլորիդայի դպրոցի ոստիկանը հրաժարական է տվել «վախկոտության» մեղադրանքներից հետո
Ֆլորիդայի դպրոցի զինված հսկիչը, որտեղ անցյալ շաբաթ հրաձգության հետևանքով զոհվել էր 17 մարդ, հրաժարական է տվել այն բանից հետո, երբ նրան պարտականությունների կատարումից հեռացել են: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով АВС-ին:
Բրովարդ շրջանի շերիֆ Սքոթ Իսրայելը հայտարարել է, որ դպրոցում տեղի ունեցած միջադեպից հետո նրա օգնական Սքոթ Փեթերսենը հեռացվել է աշխատանքից մինչև հետաքննության ավարտը: Հետաքննություն սկսելու պատճառ է հանդիսացել այն տեսանյութը, որում երևում է՝ զինված Փեթերսենը դպրոց չի մտնում, երբ այնտեղ կրակոցներ են հնչում:
«Նա պետք է մտներ դպրոց, մարտահրավեր նետեր մարդասպանին և սպաներ նրան»,- հայտարարել է շերիֆը՝ հավելելով, որ Փեթերսոնը «բացարձակ ոչինչ» չի արել, երբ կանգնած է եղել շենքի մոտ:
Հարակից հրապարակումներ`
- Թրամփը հանդիպել է Ֆլորիդայի դպրոցում կրակոցներից տուժածների հետ
- Օբաման՝ Ֆլորիդայի դպրոցի կրակոցների մասին
- Հրաձգություն Ֆլորիդայի դպրոցներից մեկում. զոհվել է 17 մարդ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները