«Ելք»-ն առաջարկում է փոխհատուցում տրամադրել մարտի մեկի զոհերի հարազատներին
ԱԺ «Ելք» խմբակցությունը պատրաստել է 2008 թ. մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագիծ: Ընթացող լսումների ժամանակ այն ընթերցեց խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Նախագիծը քննարկվել է ԱԺ պետաիրավական հանձնաժողովում, դրական եզրակացություն չի ստացել: «Ելք» խմբակցության որոշմամբ հարցը ճանաչվել է արտահերթ և կքննարկվի հաջորդ քառօրյայի երեքշաբթի օրվա նիստի ընթացքում:
Նախագծում ասված է.
«Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը՝
Մտահոգված լինելով, որ Հայաստանի Հանրապետությունում ընտրությունների արդյունքները կեղծելու , ընտրողների ազատ կամարտահայտման իրավունքը ոտնահարելու մասին ահազանգերը պատշաճ քննության չեն արժանանում
կարևորելով Հայաստանի Հանրապետությունում խաղաղ, առանց զենքի հավքների անցկացման իրավունքի արդյունավետ ու անվտանգ իրացման հնարավորությունը և հանրային համերաշխության վերականգնումը
վրդովված լինելով, որ մինչև օրս Երևան քաղաքի կենտրոնում 2008 թ. մարտի 1-2-ի իրադարձությունների ընթացքում առնվազն տասը քաղաքացիների սպանության մեղավորները հայտնաբերված չեն և զոհերի հարազատներին չի վճարվել արդարացի փոխհատուցում
անընդունելի համարելով քաղաքական գործունեության համար ընդդիմադիր քաղաքական գործիչների, ակտիվիստների դեմ քրեական հետապնդում իրականացնելու պրակտիկան, որ մինչև օրս կիրառվում է Հայաստանի Հանրապետությունում
Հայտարարում է
1. Խստորեն դատապարտում է 2008 թ. նախագահական ընտրությունների արդյունքների կեղծման դեմ բողոքի խաղաղ ցույցեր իրականացնող ՀՀ քաղաքանցիների նկատմամբ 2008թ. մարտի 1-ի և լույս 2-ի գիշերը Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից բիրտ և ապօրինի ուժի գործադրումը, ինչպես նաև այդ դեպքերից հետո ընդդիմադիր քաղաքական գործիչների, ակտիվիստների նկատմամաբ շինծու քրեական գործերի հարուցումն ու մեղադրական դատավճիռների կայացումը
2. ՀՀ իրավապահ մարմիններից պահանջում է սեղմ ժամկետներում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բացահայտել և խստագույն պատասխանատվության կանչել մարտի 1-2-ին տեղի ունեցած սպանությունների կազմակերպիչներին և անմիջական կատարողներին, ինչպես նաև խաղաղ ցուցարարների դեմ ապօրինի կերպով ուժ կիրառողներին
3. Անընդունելի է համարում 2008 թ. մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող փորձագետների փաստահավաք խմբի լուծարումը, քանի որ հետագա գործունեությունը կարող էր լրջագույն բացահայտումներ անել քաղաքակն գործընթացում բանակի մասնակցության, ինչպես նաև ընտրությունների արդյունքները վերահսկելու և կեղծելու համակարգված մեխանիզմների մասին
4. ՀՀ գլխավոր դատախազությանը կոչ է անում մարտի 1-2-ի գործով դատապարտված ընդդիմադիր գործիչների, ակտիվիստների մեղադրական դատավճիռները վերանայելու գործընթաց սկսել
5. Պարտավորվում է առաջիկայում մշակել օրենսդրական փաթեթ, որով արժանապատիվ փոխհատուցում կտրվի 2008 թ. մարտի 1-2-ի իրադարձությունների զոհերի հարազատներին, հանիրավի դատապարտվածների, ինչպես նաև ոստիկանության կողմից ապօրինի ուժի արդյունքում վնասվածքներ ստացած քաղաքացիներին»:
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ-ում մեկ րոպե լռությամբ հարգեցին մարտի 1-ի զոհերի հիշատակը
- Մարտի 1-ի հարցը մեր պատմության լրջագույն և ամոթալի էջերից է. Գևորգ Կոստանյան
- ԱԺ-ում տեղի կունենան խորհրդարանական լսումներ՝ 2008 թվականի Մարտի 1, 2-ի իրադարձությունների վերաբերյալ
- Մարտի 1-ի քրեական գործը կարճելու միտում չկա
- Երբ Մարտի մեկը նոր էր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան