Փորձ է արվում մարտի 1-ի իրադարձությունները ներկայացնել որպես զուտ խուլիգանական արարք. Արամ Սարգսյան
Փորձ է արվում մարտի 1-ի իրադարձությունները ներկայացնել որպես զուտ խուլիգանական արարք, երբ մարդկանց 15-20 հազարանոց մի խումբ մնում էր Ազատության հրապարակում, որ խուլիգանություն աներ։ Խնդիրն այդպես չէ։ Մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ ԱԺ լսումների ժամանակ այսօր այս մասին ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը։
«Մարտի 5-ին ինձ ներկայացվեց մեղադրանք, և ես ներգրավվեցի որպես մեղադրյալ տարբեր հանգամանքներով։ Այնուհետև կանչվեցի հարցաքննության։ Ինձ, որպես նախկին վարչապետի, արտահերթ էին քննում, այդքան լավություն անում էին։ Մի քանի անգամ հարցաքննելուց հետո ինձ մոտեցավ Հատուկ քննչական ծառայության պետը, որը շատ քաղաքավարի ասեց, որ ինձ փոխանցելու բան ունի։
Ասաց՝ Ձեզ չենք ձերբակալում, որովհետև Վազգեն Սարգսյանի եղբայրն եք, բայց կրկնվելու դեպքում այդ հանգամանքն այլևս հաշվի չի առնվի»,- նշեց Արամ Սարգսյանը։
«Ելք»-ի պատգամավորի համոզմամբ, բոլորս պետք է հասկանանք՝ ուզո՞ւմ ենք անհասկացվածությն պատը քանդել, թե խրամատավորվում ենք ամեն մեկս մեր դիրքում։
«Ինձ համար հարցերի հարցը նրանում է, որ ամսի 1-ի գիշերն ով է հրահանգ տվել ցուցարարներին ցրելու։ Այն տղաները, ովքեր զոհվեցին մարտի 1-ին, ժամանակն է այդ մարդկանց գործունեությունը հերոսացնել։ Հակառակ դեպքում, մեր ժողովուրդը հերոսացնում է նրանց, ովքեր զենքով են փորձում դա անել»,- ամփոփեց ընդդիմադիր գործիչը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Արտակ Զեյնալյան. Մարտի 1-2-ին սցենարի իրականացումը խախտվել է
- Անդրանիկ Քոչարյան. Չեմ ուզում, որ դատախազությունը 11-րդ տարում մարտի 1-ի մասին նույն զեկույցը ներկայացնի
- Դատախազն ԱԺ-ում ներկայացրեց մարտի մեկի գրքործով զարգացումները
- «Ելք»-ն առաջարկում է փոխհատուցում տրամադրել մարտի մեկի զոհերի հարազատներին
- ԱԺ-ում մեկ րոպե լռությամբ հարգեցին մարտի 1-ի զոհերի հիշատակը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան