Հյուսիսային Իռլանդիայում խախտվում է կանանց՝ աբորտ անելու իրավունքը
ՄԱԿ-ի փորձագետներն ահազանգում են, Հյուսիսային Իռլանդիայում կանանց՝ աբորտ անելու իրավունքի սահմանափակումներով Մեծ Բրիտանիան խախտում է իր միջազգային պարտավորությունները:
Կանանց խտրականության վերացման հանձնաժողովը հայտարարել է, քանի որ սահմանափակումները վերաբերում են բացառապես կանանց ու նրանց պատճառում են հոգական ու ֆիզիկական ցավ, ապա այն կարելի է որակել որպես բռնություն կանանց նկատմամբ:
Հանձնաժողովի անդամները նշում են, որ կանայք երբեմն ստիպված են իրենց մեջ կրել պտուղը կամ երեխային, որը բռնաբարության հետևանք է:
«Աբորտ անելու հնարավորությունից զրկելը կամ էլ դրա քրեականացումը հավասար է կանանց նկատմամբ խտրականության, քանի որ նրանց մերժում են տրամադրել այնպիսի ծառայություն, որոնց կարիքն ունեն բացառապես կանայք: Կանայք հայտնվում են վատ վիճակում»,-ասել է հանձնաժողովի նախագահը:
Հարակից հրապարակումներ`
- Թրամփը մայրության ու աբորտի դեմ պայքարի օրինագծերը քննարկել է տղամարդկանց հետ
- Արգենտինայում պահանջում են օրինականացնել աբորտները
- Լեհաստանում ընդդեմ աբորտների արգելքի խստացման փողոց են դուրս եկել
- Ոչ թե սելեկտիվ աբորտ, այլ.
- Հռոմի պապը թույլ է տվել ներել աբորտ արած կանանց
- Ռուսաստանում անօրինական աբորտի համար սահմանվեցին մեծ տուգանքներ