«Հրապարակ». Հայկական վերածնունդը ՕԵԿ-ին հաջողություն չբերեց
«Հրապարակ»-ը գրում է. «Այսօր՝ փետրվարի 24-ին, տեղի կունենա ՕԵԿ համագումարը, որտեղ կընտրվի կուսակցության ղեկավար կազմ, և կհաստատվեն կառուցվածքային ստորաբաժանումների պատասխանատուները: Հիշեցնենք, որ Արթուր Բաղդասարյանը և իր թիմը փորձում են վերականգնել իրենց նախկին անվանումը՝ հրաժարվելով «Հայկական վերածնունդ» անունից։
Անուն, որն իրենց հաջողություն չբերեց՝ 2017-ին ՀՎԿ-ն չհաղթահարեց 5 տոկոսի շեմը և չանցավ խորհրդարան։ Մենք տեղեկացանք, որ Բաղդասարյանի թիմում երկար քննարկում է գնացել այս թեմայով՝ ոմանք պնդել են, որ պետք է վերադառնալ «ՕԵԿ»-ին, ոմանք դեմ են եղել, սակայն քվեարկությամբ ընտրվել է «ՕԵԿ»-ի տարբերակը։ Քվեարկությունից հետո Արթուր Բաղդասարյանը կատակել է, թե, փաստորեն, քվեարկեցիք հանուն ՕԵԿ-ի վերածննդի: Համագումարից հետո վերածնված ՕԵԿ-ը 200 հոգով պատրաստվում է ռեստորանում նշել իր «վերածնունդը»»:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին